Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել
Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանման մասին որոշումը պետք է ընդունի ՆԱՏՕ-ն, բայց դա «հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմի էսկալացման իրական ռիսկի» կհանգեցնի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«ԵՄ-ն չի պատերազմում Ռուսաստանի հետ: Իրականությունն այնպիսին է, որ Ռուսաստանը դաժան պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի մենք պետք է չափազանց զգույշ լինենք։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, բայց՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը միջուկային զենք ունի, շատ կարեւոր է խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ թեեւ ՆԱՏՕ-ն, ոչ թե ԵՄ-ն, պետք է կայացնի այս որոշումը, կարեւոր է, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամները հասկանան, որ դա «չափազանց հեռուն գնացող քայլ» կլինի: «Այդ պատճառով էլ մենք փորձում ենք խոսել տարբեր ոլորտներում դիվանագիտական մակարդակով։ Մենք փորձում ենք ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ հնարավորինս շուտ հրադադարի հասնելու եւ համոզվելու համար, որ մենք կարող ենք որքան հնարավոր է շուտ բանակցություններ անցկացնել»,- հավելել է նա։
Միշելը նշել է, որ, չնայած ՆԱՏՕ-ն «ընդհանուր անվտանգության հիմքն է Եվրոպայում», եվրոպական երկրները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն, որպեսզի կարողանան ինքնուրույն ավելի շատ հնարավորություններ տրամադրել ռազմական ոլորտում:
Խոսելով Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտի մասին՝ Շառլ Միշելը հայտարարել է, որ Զելենսկու խնդրանքը «շատ օրինական» է, եւ ԵՄ-ն հնարավորինս արագ կաշխատի դրա քննարկման վրա՝ «այդ հարցում միասնական մնալու համար»՝ ակնարկելով կարծիքների որոշ տարաձայնությունները անդամ երկրների միջեւ:
Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում նա որոշել է Զելենսկուն հրավիրել Եվրոպական խորհրդի նիստերին «կանոնավոր հիմունքներով»՝ «Ուկրաինայի հետ քաղաքական համագործակցության եւ համակարգման համար»։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են