Ինչը մենք երեկ լսեցինք, հայհոյանք էր և ակնկալում եմ պատշաճ քրեական գործընթաց․ Արծվիկ Մինասյան
« Նիկոլ Փաշինյանը, երբ նեղանում է հողատու կամ հող հանձնող արտահայտությունից, մի կողմից իմ մոտ լավատեսություն է ներշնչում․ ինչո՞ւ , որովհետև նշանակում է մարդը հասկանում է, թե՝ ինչքան վատ բան է, բայց խնդիրն այն է, որ հող հանձնել, հող տալ, վերադարձել արտահայտությունն ինքներդ եք ամրագրել այն փաստաթղում, որի մասին անընդհատ խոսում է ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը վերաբերվում է նոյեմբերի 9-հայտարարությանը, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ մի շարք շրջաններ, որոնք Արցախի իրավազորությունների ներքո է, ՀՀ-ը փոխանցում է կամ՝ վերադարձնում է Ադրբեջանի հանրապետությանը․ սրանք տարածքեր են, հողեր են , որոնք հանձնվում են թշնամի պետության վերահսկողությանը»,-այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Իշխանությունն արդեն 4 տարի է դուք եք, իշխանությունն արդեն 4 տարի է Նիկոլ Փաշինյանինն է, 4 տարվա ընթացքում որևէ քրեական գործ հարուցվե՞լ է այդ նույն հիմնավորմամբ ։ Գլխավոր դատախազն օրուգիշեր կառավարությունում է, ինչի՞ չեք պարզում ովքեր են եղել այն պետական դավաճանները որոնք պատրաստ են եղել հողեր հանձնելու։ Այն, ինչը մենք երեկ լսեցինք հայհոյանք էր և ակնկալում եմ, որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պետք է իրականացնեն պատշաճ գործընթաց»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով