Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումը Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-ի Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Մաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքը
Աշխարհ

Politico. ԵՄ երկրները կործանիչներ չեն մատակարարի Ուկրաինային

Լեհաստանը կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա։ Սա վերջինն է ԵՄ երկրների կողմից նմանատիպ հերքումների շարքից, գրում է Politico-ն։

Բացի Լեհաստանից, Բուլղարիայի եւ Սլովակիայի կառավարությունները եւս վերջերս բացառել են ռազմական ինքնաթիռների մատակարարումն Ուկրաինային։ Միեւնույն ժամանակ, ուկրաինացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ուկրաինացի օդաչուները լքել են երկիրը, որպեսզի ստանան ԵՄ երկրների կողմից նվիրված ինքնաթիռները։

Նման հակասական հայտարարություններ են արվել՝ Ուկրաինային ռազմական օգնություն հասցնելու համար որպես տեղափոխման համակարգող հանդես եկող ԵՄ-ի փորձերի առաջին օրերին։

Պատմական քայլ կատարելով՝ ԵՄ-ն կիրակի հայտարարել է, որ կստանձնի զենքի եւ այլ ռազմատեխնիկայի տեղափոխման դերը՝ օգտագործելով ԵՄ-ի 450 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորումը։

Երկուշաբթի երեկոյան ուկրաինացի պաշտոնյան հայտնել է, որ օդաչուները ժամանել են Լեհաստան, որպեսզի ստանան ինքնաթիռները։ Խոսքը սովետական դարաշրջանի ռեակտիվ ինքնաթիռների մասին է, ինչպես օրինակ՝ ՄիԳ-29-ը։ Ուկրաինայի խորհրդարանը նույնիսկ կոնկրետացրել է նվիրաբերումը․ Եվրոպան ընդհանուր առմամբ 70 կործանիչ է ուղարկել, այդ թվում՝ 28 ՄիԳ-29 Լեհաստանից, 12-ը՝ Սլովակիայից, 16-ը՝ Բուլղարիայից, ինչպես նաեւ 14 ՍՈՒ-25՝ Բուլղարիայից։

Դա այդպես չէ, նշել են երկրները։

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը պարզաբանել է, որ իր երկիրը ինքնաթիռների եւ պահեստամասերի, ինչպես նաեւ սեփական օդային տարածքը պահպանելու համար կործանիչների պակաս ունի, եւ այս դեպքում խոսք լինել չի կարող Ուկրաինային ինքնաթիռների տրամադրման մասին։ Սլովակիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը եւս հերքել է նվիրաբերման մասին տեղեկությունը։

Երեքշաբթի նրանց է միացել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մասնակցությամբ Լասկում գտնվող ավիաբազայում ելույթի ժամանակ ասել է, որ իր երկիրը «մտադիր չէ ինչ-որ ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինայի օդային տարածք»։ Նրա խոսքով՝ «դա կհանգեցնի միջամտության Ուկրաինայի հակամարտությանը»։

ՆԱՏՕ-ն, Դուդայի խոսքով, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում կողմ չի համարվում։

Ժամեր անց Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հանդես է եկել ուղիղ հերքմամբ․«Լեհաստանի նման ծրագրեր չունի»։

Կործանիչների մատակարարման մասին խոսակցությունները շրջանառվել են ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունից հետո։

«Մենք պատրաստվում ենք․․․նույնիսկ կործանիչներ մատակարարել»,- ասել էր Բորելը։

Սակայն ավելի ուշ Բորելը խոստովանել է, որ չնայած կործանիչները եղել են «օգնության մասին դիմումի մի մաս, որը ստացվել է Ուկրաինայից», սակայն ԵՄ-ն բավարար ֆինանսական միջոցներ չունի դրանց դիմաց վճարելու համար։

Դիվանագետների խոսքով՝ Բորելը ոչ պաշտոնապես խնդրել է Բուլղարիային, Լեհաստանին եւ Ռումինիային Կիեւին մի քանի ինքնաթիռ մատակարարել։

ԵՄ դիվանագետներից մեկն ասել է, որ ԵՄ երկրներին «զայրացրել է» Բորելի հրապարակային հայտարարությունը կործանիչների մատակարարման մասին, որը համաձայնեցված չէր։ «Նման հայտարարություն անել այն օրը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է իր զորքերը մարտական պատրաստվածության բերելու մասին, իրավիճակի հետագա սրման ռիսկ է»,- ասել է ԵՄ դիվանագետը։