Խաղաղասիրության ծաղրանկար․ Ադրբեջանը Ռուսաստանին եւ Ուկրաինային երկխոսության կոչ է անում
Արցախի դեմ սանձազերծված մի քանի պատերազմի նախաձեռնող, Արցախի դեմ արգելված զենք եւ վարձկաններ կիրառած ագրեսոր երկրի՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանին եւ Ուկրաինային երկխոսության կոչ է արել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 49-րդ նստաշրջանում Բայրամովն ասել է, որ «Ադրբեջանը խորապես ափսոսում է, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի»։
«Խաղաղ բնակչության վրա ստեղծված իրավիճակի բացասական ազդեցությունը կանխելու նպատակով անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ Այդ կապակցությամբ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում ուկրաինացի ժողովրդին բժշկական սարքավորումներով եւ այլ առաջին բուժօգնությամբ ապահովելու համար»,- հավելել է Բայրամովը։
Նա նաեւ նշել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ավարտը տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ տարածաշրջանի համար»։ Նրա խոսքով՝ «ազատագրված» տարածքների վերականգնումն առաջիկա տարիներին կդառնա Ադրբեջանի զարգացման գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Այդ նպատակով 2021 թ․ հատկացվել է 1,3 միլիարդ դոլար։
Հազարավոր զոհեր, մինչ օրս պահվող գերիներ, հարվածներ, հարձակումներ խաղաղ բնակչության վրա, Արցախի տարածքի մի մասի օկուպացիա, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք․ սա Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքն է։ ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ երկրի՝ Թուրքիայի դեմ դեռեւս պատժամիջոց չի կիրառվել, ինչես նաեւ պատժամիջոցներ չեն կիրառվել ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի դեմ։ ՆԱՏՕ-ն եւ ողջ քաղաքակիրթ Արեւմուտքը սահմանափակվել են ագրեսորին թեթեւակի կշտամբելով։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած