Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

80 գիտնականներ և մտավորականներ կոչ են անում սատարել «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին

«Ավելի քան 30 տարի առաջ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)՝ հիմք դնելով ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա խարսխված պետականության կերտմանը: Անցած 34 տարիների ընթացքում արցախցիները ստեղծել են պետական կառավարման կենսունակ մարմիններ, անցկացրել միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ և հիմնել ժողովրդավարական ինստիտուտներ։ Արցախը կայացած ինքնիշխան ժողովրդավարական պետություն է:

1991-1994 և 2016 և 2020 թվականերին Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հստակ թիրախավորմամբ, հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացմամբ: Արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասը բռնազավթված է, իսկ նրա բնակչությունը՝ հայրենազրկված: Արցախում Ադրբեջանը շարունակել է վաղուց որդեգրած ցեղասպանական իր ծրագիրը, որի նկատմամբ միջազգային հանրության լռությունը տարակուսանք է հարուցում:

Մեր բողոքի ձայնն ուղղելով միջազգային հանրությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատն ստանձնած կառույցներին՝ հայտարարում ենք, որ բռնազավթված տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Արցախի Հանրապետությանը, իսկ այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային արժեքները հայ ժողովրդի մշակույթի անբաժան մասն են:

Սատարելով Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու նրա դրույթների ու նպատակների իրականացմանը՝ առավելագույնս օգտագործել հասարակական, իրավական և քաղաքական մեխանիզմները՝ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու և հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար: 

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանություններին, հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանն զորավիգ լինել հայրենի հողում ազատ ապրելու արցախցիների իրավունքին, գործադրել հասարակական, իրավական և քաղաքական առավելագույն ջանքեր՝ ի կատարումն «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի իրագործման և հայրենազրկված քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելուն:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնլու համար:»

Հայտարարության տակ ստորագրել են՝

1. Բարսեղյան Վանյա – Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
2. Մարտիրոսյան Ռադիկ – ԳԱԱ ակադեմիկոս
3. Սուվարյան Յուրի – ԳԱԱ ակադեմիկոս
4. Աղալովյան Լենսեր – ԳԱԱ ակադեմիկոս
5. Կոստանյան Ռադիկ ԳԱԱ ակադեմիկոս
6. Թավադյան Լևոն – ԳԱԱ ակադեմիկոս
7. Մելքոնյան Աշոտ – ԳԱԱ ակադեմիկոս
8. Սաֆրաստյան Ռուբեն – ԳԱԱ ակադեմիկոս
9. Պողոսյան Գևորգ – ԳԱԱ ակադեմիկոս
10. Հարությունյան Ռուբեն – ԳԱԱ թղթակից անդամ
11. Մաթևոսյան Հրանտ – ԳԱԱ թղթակից անդամ
12. Իշխանյան Արթուր – ԳԱԱ թղթակից անդամ
13. Մանասյան Ալեքսանդր – ԳԱԱ թղթակից անդամ
14. Հախումյան Արսեն – ԳԱԱ թղթակից անդամ
15. Թավադյան Աշոտ – տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր
16. Աթայան Կամո – մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
17. Մելքումյան Միքայել – տնտեսգիտության դոկտոր, պրոֆեսոր
18. Դանիելյան Գևորգ – իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
19. Հարությունյան Վաչագան – ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
20. Ասլանյան Գագիկ – տնտեսգիտության թեկնածու, դոցենտ
21. Շեկյան Լենարդ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
22. Պետրոսյան Սլավա – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
23. Բալայան Կիմ – իրավաբան
24. Մինասյան Էդիկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
25. Հայրունի Աշոտ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
26. Շեկյան Համլետ – տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
27. Իսկանդարյան Գոհար – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
28. Զոհրաբյան Էդիկ – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
29. Գրիգորյան Հովիկ – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
30. Եղիազարյան Կարինե – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
31. Գևորգյան Մարինե – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
32. Ավետիսյան Արա – ԳԱԱ թղթակից անդամ
33. Աղասյան Արարատ – ԳԱԱ թղթակից անդամ
34. Ասատրյան Աննա – արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
35. Շահինյան Սմբատ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
36. Չիթչյան Ռոբերտ – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
37. Հարությունյան Արկադի – քիմիական գիտ. թեկնածու
38. Գևորգյան Տիգրան – պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
39. Սահակյան Վարդան – ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
40. Էվոյան Գագիկ – ՏՏ ոլորտի առաջատար մասնագետ
41. Գալստյան Վովա
42. Սարգսյան Ջեմմա
43. Մաթոսյան Ռիմա – փաստաբան, իրավախորհրդատու
44. Գալոյան Ասյա – բանասեր
45. Հարությունյան Ալվինա – ֆիզիկոս –ինժիներ
46. Գասպարյան Վահան – բանասիրական գիտ. թեկնածու
47. Աբրոյան Արմեն – ճարտարապետույան թեկնածու
48. Կարապետյան Բակուր – գրող հրապարակախոս
49. Արիստակեսյան Կարեն – բանասեր
50. Գևորգյան Գևորգ – ռազմական գործիչ
51. Գրիգորյան Գրիգոր – պահեստազորի գնդապետ
52. Եգորյան Նորայր – պահեստազորի փոխգնդապետ
53. Պողոսյան Վլադիմիր
54. Պողոսյան Արթուր – իրավաբան
55. Հովակիմյան Ռաֆայել – հիմնադրամի նախագահ
56. Սարգսյան Ջիվան – դերասան
57. Բարսեղյան Մարտին – փաստաբան
58. Մամիկոնյան Սերեյ – բժիշկ
59. Առաքելյան Սեյրան – պատմաբան
60. Պողոսյան Աշխունջ – պատմական գիտ. թեկնածու
61. Մանուկյան Մանուկ – տնտեսգետ
62. Ղուկասյան Կարեն – տնտեսագետ
63. Հաջյան Վրեժ – պատմաբան
64. Խդրյան Կարեն – իրավաբան
65. Լալայան Հովհանես – պահեստազորի գնդապետ
66. Հայրապետյան Ավետ – պատմաբան
67. Հակոբյան Նորայր – իրավաբանական գիտ. թեկնածու, փաստաբան
68. Թաթոյան Ռուսլան – լրագրող
69. Աղայան Աննա – փիլիսոփա
70. Առուշանյան Ալբերտ
71. Ավագյան Նելլի – բանասեր
72. Խոյեցյան Աշոտ – ֆիննանսիստ
73. Ղահրամանյան Սլավիկ – գործարար
74. Հակոբյան Աստղիկ – երկրաբան
75. Մինասյան Կարեն – իրավաբան
76. Նավասրդյան Գարիկ – իրավաբան
77. Բարսեղյան Աղասի – բանասեր (օտար լեզուների մասնագետ)
78. Խաչատրյան Խորեն – ֆիզիկոս
79. Ղևոնդյան Վահրամ – շինարար
80. Հովսեփյան Արթուր – շինարար

Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։