Մակրոնը հայտարարել է, որ 300 մլն եվրոյի չափով օգնություն և ռազմական տեխնիկա կառաջարկի Ուկրաինային
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 300 միլիոն եվրոյի չափով օգնություն ուղարկելու պլանների մասին:
«Ուկրաինային է տրամադրվել աննախադեպ մակրոֆինանսական օգնություն 1,2 միլիարդ եվրոյի չափով: (…) Ֆրանսիան լրացուցիչ կտրամադրի 300 միլին եվրո տնտեսության ամրապանդման համար, եւ մենք նաեւ պատրաստ ենք շարունակելու ռազմական սարաքավորանքի մատակարարումները»,- ասել է Մակրոնը փետրվարի 25-ին Բրյուսելում Ուկրաինային շուրջ արտակարգ գագաթնաժողվի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Պետության ղեկավարը նաեւ հայտարարել է Եվրամիության համերաշխության մասին Ուկրաինային օգնություն ցույց տալու հարցում: Բացի դրանից, ինչպես նշել է Մակրոնը, Փարիզը մտադիր է իր պատժամիջոցները սահմանել Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցներից անմիջապես հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում:
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են