Բայդենը Մակրոնին խնդրել է Պուտինի հետ գագաթնաժողով կազմակերպել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է գագաթնաժողով կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի խորհրդականին։
«Մենք աստիճանաբար փորձում ենք փոխել իրադրության ընթացքը։ Մենք փորձում ենք դիվանագիտական հեռանկար ստեղծել, որը Կրեմլը կընդունի»,- գործակալությանը հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը։
Նա նաեւ հավելել է, որ Ֆրանսիայի նախագահը միջնորդ է հանդիսանում Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման գործում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անդրեաս Հելլերը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդունել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի գագաթնաժողովը։
Մինչ այդ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներիի գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությամբ։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են