Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Վատիկանի լրտեսական պատմությունն ուշադրության կենտրոնում է խարդախության գործի վերսկսումից հետո

Խարդախության եւ դրամաշորթության վերաբերյալ Վատիկանի դատական գործը ուրբաթ վերսկսվել է որոշ անպարկեշտ փաստերի բացահայտումից հետո։ Դրանք վերաբերում են այն բանին, թե ինչպես է աշխատում Սուրբ Աթոռը, եւ ուշադրության կենտրոնում է հայտնվել լրտեսական պատմությունը, որն ավելի շատ գործակալ 007-ի մասին թրիլեր է հիշեցնում, գրում է AP-ը։

Գրավոր ցուցմունքների համաձայն՝ Ֆրանցիսկոս պապի գլխավոր խորհրդականներից մեկը իտալական գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկին հրավիրել է ստուգել իր աշխատասենյակը՝ պարզելու, թե արդյոք այն գաղտնալսվում է, եւ պատվիրել է իրեն հանձնել հետախուզական հաշվետվություններ՝ շրջանցելով Վատիկանի սեփական ոստիկանությանը։

Արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարայի՝ Վատիկանի պետական քարտուղարության թիվ 2 անձի գործողությունների մասին տեղեկությունները վեր են հանում մի շարք հիմնարար հարցեր Վատիկան քաղաք-պետության անվտանգության եւ ինքնիշխանության մասին, քանի որ արքեպիսկոպոսը հրավիրել էր օտարերկրյա հետախուզությունների աշխատակիցներին Սուրբ Աթոռի ներքին սրբարաններ, եւ հետո դրսի քննությանն (աութսորսինգ) էր հանձնել Վատիկանի ոստիկանության ներքին լրտեսական աշխատանքը։

Պենյա Պարան որեւէ հանցագործության մեջ չի մեղադրվում, ի տարբերություն իր ենթակաների։ Նրանք մտնում են այն 10 մարդկանց մեջ, ներառյալ երբեմնի հզոր կարդինալը, որոնց դատում է Վատիկանի քրեական դատարանը՝ Լոնդոնի անշարժ գույքում 350 մլն եվրո անհաջող ներդրումներ կատարելու հետ կապված։

Դատավարության ժամանակ, որը վերսկսվել է ուրբաթ օրը, դատախազությունը մեղադրել է Սուրբ Աթոռի վաղեմի կառավարչին, իտալացի բրոքերներին եւ իրավաբաններին այն բանում, որ նրանք Հռոմի պապից տասնյակ միլիոնավոր եվրո են «պոկել», իսկ հետո Վատիկանից շորթել 15 մլն եվրո, որպեսզի, վերջապես, անշարժ գույքի սեփականության լիակատար իրավունք ստանան։

Պարայի դերն այս աղմկահարույց գործում միշտ նորմից դուրս է եղել, քանի որ նա լիազորել է իր ենթականերին բանակցություններ վարել գործարքի վերջնական պայմանագրերի շուրջ, իսկ հետո նախաձեռնել է կասկածելի տրանզակցիայի մասին հաշվետվություն՝ 150 մլն եվրոյի վարկ խնդրելով Վատիկանի բանկից՝ անշարժ գույքի հիփոթեքը մարելու համար։ Բայց դատախազները կարողացել են գոնե առայժմ նրան զերծ պահել մեղադրանքից։

Իտալական adnkronos գործակալության եւ «Դոմանի» օրաթերթի հրապարակած նոր ցուցմունքներն ի հայտ են բերել գործի եւս մեկ շրջադարձ եւ ընդգծել հոլիվուդյան ինտրիգների մակարդակը, որոնք միշտ չէ, որ Վատիկանում ջրի երես են դուրս գալիս։ Գոնե մինչեւ հիմա։

Պենյա Պարայի տեղակալներից մեկը՝ Վինչենցո Մաուրիելոն, դատախազներին ասել է, որ 2019թ. մայիսին կամ հունիսին, այն բանից հետո, երբ լոնդոնյան գործարքն ավարտվել է, Պենյա Պարան իրեն ասել է, որ ցանկանում է, որ խուզարկություն կատարվի իր աշխատասենյակում, քանի որ կարծում է, որ իր անձնական խոսակցությունները «դրսից լսվել են»։

Պենյա Պարան հարցրել է, թե գիտի արդյոք Մաուրիելոն որեւէ մեկին Վատիկանի անվտանգության ծառայությունից դուրս, որը կարող է կատարել այդ աշխատանքը, եւ Մաուրիելոն առաջարկել է ընկերոջը, որն աշխատում էր AISI արտաքին հետախուզության իտալական ծառայությունում։ Մաուրիելոյի խոսքով՝ նախնական հանդիպումից հետո լրտես Անդրեա Թիներին խուզարկություն է կատարել, երբ պալատում շատ մարդ չկար։ Ոչինչ չի գտնվել։ Բայց հետո Պենյա Պարան խնդրել է Թիներիին որոշ հետախուզական տվյալներ ներկայացնել կարեւոր դեմքերի մասին։ Նրա խոսքով՝ Թիներին ու նրա ղեկավարը AISI-ում արդյունքները ներկայացրել են Պենյա Պարային՝ սպիտակ ծրար հանձնելով Վատիկանի տարածքում նրանց բազմաթիվ հանդիպումներից մեկի ժամանակ։

Անվտանգության հարցերում Վատիկանի եւ Իտալիայի համագործակցության մեջ անսովոր ոչինչ չկա. իտալական ոստիկանությունը պարեկում է Սուրբ Պետրոսի հրապարակում, եւ Վատիկանի ժանդարմների ու իտալական իրավապահ մարմինների միջեւ պաշտոնական համագործակցություն գոյություն ունի։ Բայց Թիներիի լրտեսական աշխատանքը հօգուտ Պենյա Պարայի դուրս է եկել պատոնական շրջանակներից, ընդ որում՝ միտումնավոր։ Մաուրիելոն հիշել է, որ մի անգամ ինքն անգամ ստիպված է եղել Թիներիին անցկացնել Վատիկանի անվտանգության ծառայության պահատնակի մոտից, որովհետեւ ժանդարմները չափից ավելի շատ հարցեր էին տալիս։

Պենյա Պարան, որը շարունակում է կատարել իր հիմնական աշխատանքը որպես Վատիկանի ներքին գործերի նախարար, հրաժարվել է մեկնաբանություններից՝ վկայակոչելով շարունակվող դատավարությունը։