Իսրայելը հրաժարվել է համագործակցել պաղեստինցիների նկատմամբ չարաշահումները հետաքննող ՄԱԿ-ի հանձնաժողովի հետ
Իսրայելը հրաժարվել է համագործակցել պաղեստինցիների նկատմամբ չարաշահումները հետաքննող ՄԱԿ-ի հանձնաժողովի հետ՝ հայտարարելով, որ հետաքննությունը եւ նրա ղեկավարը «անարդարացիորեն կողմնակալ են» Իսրայելի նկատմամբ, հաղորդում է AP-ը։
Հանձնաժողովի ղեկավար Նավի Փիլեին ուղղված նամակն էլ ավելի է սրել Իսրայելի եւ ՄԱԿ-ի կողմից աջակցվող Մարդու իրավունքների խորհրդի հարաբերությունները:
«Իմ երկրի եւ ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ պարզապես հիմքեր չկան ենթադրելու, որ Իսրայելը խելամիտ, արդար եւ ոչ խտրական վերաբերմունք կստանա Խորհրդի կամ այս հետաքննող հանձնաժողովի կողմից»,- ասվում է նամակում, որը ստորագրել է ՄԱԿ-ում եւ Ժնեւի միջազգային կազմակերպություններում Իսրայելի դեսպան Մեյրավ Էյլոն Շահարը։
Խորհուրդն անցած մայիսին ստեղծել է երեք հոգուց բաղկացած հետաքննող հանձնաժողով՝ Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 11-օրյա պատերազմից օրեր անց: Մարտական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 260 պաղեստինցի, այդ թվում՝ բազմաթիվ կանայք եւ երեխաներ։ Իսրայելում 14 մարդ է զոհվել։
Այդ ժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթն ասել է, որ Իսրայելի գործողությունները, այդ թվում օդային հարվածները քաղաքացիական շրջանների ուղղությամբ, կարող են ռազմական հանցագործություն լինել:
Իսրայելը վաղուց մեղադրում է ՄԱԿ-ին եւ հատկապես Մարդու իրավունքների խորհրդին կողմնակալության մեջ:
Իսրայելը նաեւ բազմիցս մերժել է պատերազմի ընթացքում իր գործողությունների եւ պաղեստինցիների նկատմամբ իր վերաբերմունքի հետաքննության միջազգային կոչերը: Հաագայի Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել Իսրայելի հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք, Իսրայելի պնդմամբ, մոտիվացված են «հակասեմիտականությամբ» եւ հանդիսանում են «դելեգիտիմիզացիայի» միջազգային արշավի մի մասը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են