Մեծ Բրիտանիան չեղարկում է «ոսկե վիզաների» ծրագիրը
Բրիտանական կառավարությունը հայտարարել է 1 մակարդակի ներդրողներին վիզաներ տալու ծրագրի չեղարկման մասին, հանվում է նաեւ, այսպես կոչված, «ոսկե վիզան», քանի որ մտահոգություններ կան, որ այն կարող է նպաստել խարդախությանն ու անօրինական ֆինանսավորմանը։
«Ներքին գործերի նախարարը վճռական միջոցներ է ձեռնարկել, որպեսզի փակի 1 մակարդակի ներդրողներին վիզա տրամադրելու ճանապարհը բոլոր ազգությունների հայտ ներկայացնողների համար»,- ասել են Մեծ Բրտանիայի ներքին գործերի նախարարությունում։ «Չնայած կատարվել է երթուղու բարելավման աշխատանք՝ չարաշահումները կանխելու նպատակով, բայց այսօր ներքին գործերի նախարարությունը այդ վիզաները փակելու միջոցներ է ձեռնարկել»։
Վիզան թույլ էր տալիս այն ունեցողներին եւ նրանց ընտանիքների անդամներին ժամանակավորապես բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում, եթե նրանք երկրում մոտ 2 մլն ֆունտ սթեռլինգ ներդրում էին կատարել։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փատելն ասել է, որ, փակելով 1 մակարդակի վիզաների ծրագիրը, հույս ունի, որ բրիտանացի քաղաքացիները կկարողանան վստահել երկրի իմիգրացիոն քաղաքականությանը։
Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այս որոշումը սպասելի էր, քանի որ բրիտանական կառավարության վրա ուժեղացվել էր ճնշումը՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու նպատակով։ Պարբերականը նշում է, որ 2008թ., ծրագրի մեկնարկման պահից, ռուսաստանցի քաղաքացիներին տրվել է 2 581 ներդրողական վիզա։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են