Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Որքան ճգնաժամն Ուկրաինայում թափ է հավաքում, այնքան Բայդենի համար վտանգը մեծանում է

Վաշինգտոնը պատրաստվում է Ռուսաստանի անխուսափելի ներխուժմանն Ուկրաինա, ինչը լրջագույն վտանգ է ներկայացնում նախագահ Բայդենի համար ինչպես տանը, այնպես էլ համաշխարհային ասպարեզում, գրում է The Hill-ը։

«Նախագահը լրագրողներին ասել է, որ սպառնալիքը «շատ մեծ է»։ Ըստ նրա՝ կան «բոլոր նշանները», որ ռուսական զորքերը «պատրաստ են մտնել Ուկրաինա»։ Նա կանխատեսել է, որ հարձակումը կարող է լինել «առաջիկա մի քանի օրերին»։

Եթե այս մտահոգությունները հաստատվեն, Բայդենի առջեւ կդրվի նույնպիսի լուրջ արտաքին քաղաքական խնդիր, ինչպիսին անցած տարի Աֆղանստանից զորքերի դուրսբերումն էր։

ԱՄՆ ֆինանսական շուկաներն արդեն ցնցման մեջ են, եւ այդ ցնցումները կարող են վերաճել լիամասշտաբ երկրաշարժի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորքեր մտցնի Ուկրաինա։

Հինգշաբթի պատերազմի հետ կապված սաստկացած մտահոգությունների ֆոնին S&P 500-ն արժեզրկվել է ավելի քան 2 տոկոսով, իսկ Nasdaq ինդեքսը՝ մոտ 3։

Հակամարտությունը կարող է լրջորեն ազդել նաեւ նավթի շուկայի վրա եւ, առաջին հերթին, կբարձրացնի գազի գինն ամերիկացիների համար։ Գազի գներն արդեն հասել կամ մոտ են 2014-ից ի վեր ամենաբարձր մակարդակին։

Գազի բարձր գներն այնքան մեծ քաղաքական պատասխանատվություն են Բայդենի ու նրա կուսակցության համար, որ Սենատի դեմոկրատները, որոնք կոնկրետ պայքար են մղում այս աշնանն իրենց տեղերը պահպանելու համար, առաջադրել են գազի հարկի ժամանակավոր դադարեցման գաղափարը։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա էլ ավելի կվատթարացնի վիճակը խնդրի հետ կապված։

Ինչպես այս շաբաթ ավելի վաղ նշվել էր CBS News-ի հաղորդագրությունում, «2020թ. Ռուսաստանը արդյունահանել է նավթի համաշխարհային արդյունահանման ավելի քան մեկ տասներորդ մասը։ Սա զգալի քանակություն է, որը, հավանաբար, կխափանվի ռազմական հակամարտության կամ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից պատժամիջոցների սպառնալիքի դեպքում»։

Ավելի ամորֆ, բայց քաղաքական տեսակետից պակաս կարեւոր չէ այն, որ ճգնաժամն սկսվել է հենց այն ժամանակ, երբ Բայդենը հույս ուներ «ջերմաստիճանն իջեցնել» այլ խնդիրների (մասնավորապես՝ COVID-19 համավարակի) պատճառով, որոնց ամերիկացիները բախվել են տանը։

Ամերիկացիները, որոնք հույս ունեին, որ սահմանափակումները կթուլացվեն օմիկրոն տարբերակի վերացման հետ կապված, այժմ բախվել են նոր ճգնաժամի հավանականությանը։

Եթե ամերիկացի ընտրողներն ամեն անգամ սկսեն նկատել բենզաբաքերը լցնելու հետեւանքները, դա, իր հերթին, կունենա իր հետեւանքները, անկախ այն բանից՝ արդյոք նրանց հուզում է զորքերի տեղաշարժը Բելառուսո՞ւմ, թե՞ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պլյուսներն ու մինուսները։

Դա, իր հերթին, սպառնում է նրանով, որ կխորտակվեն Բայդենի՝ ներքին օրակարգի կարեւոր հարցերում առաջընթացի հասնելու հույսերը։ Մոտենում են միջանկյալ ընտրությունները, որոնց մնացել է ինն ամսից էլ քիչ ժամանակ։

Մի խոսքով՝ սրանք նախագահի համար մռայլ հանգամանքներ են։

«Իհարկե, ֆոնդային շուկան արդեն ուշադրություն է դարձնում սրան, եւ եթե գործընթացն արագանա, կարող եք պատկերացնել, թե ինչ վատ ազդեցություն կարող է ունենալ շուկայի վրա։ Ակնհայտ է, որ դա կարող է ազդել գնաճային ճնշման վրա, հատկապես նավթի առումով։ Այնպես որ, տնտեսական տեսակետից սա իդեալական վիճակ չէ երկրի եւ, հաստատ, քաղաքական առումով իդեալական չէ նախագահի համար»,- ասել է Փրինսթոնի համալսարանի պատմության եւ հասարակության հետ կապերի պրոֆեսոր Ջուլիան Զելիզերը։

Զելիզերն ավելացրել է, որ Բայդենի համար գոյություն ունի եւս մեկ վտանգ՝ ժամանակի, էներգիայի եւ քաղաքական թթվածնի քանակությունը, որը կսպառվի, եթե Ռուսաստանն սկսի ներխուժումը։

Բայդենը խոստացել է ամերիկյան զորքեր չտեղակայել Ուկրաինայում, բայց Վաշինգտոնից նախկինի պես ակնկալվում է, որ նա առաջատար դեր է խաղալու իրավիճակն ինչ-որ կերպ կարգավորելու փորձերում։ «Սա պատերազմ չէ ԱՄՆ-ի դեմ, բայց մենք մասնակցում ենք, ինչ էլ որ պատահի»,- ասել է Զելիզերը։ «Այն կկլանի հանրային ուշադրությունն ու [Բայդենի] ուշադրությունը հենց այն ժամանակ, երբ նա ցանկանում է կենտրոնանալ կյանքը կարգավորելու վրա, հենց որ համավարակը նահանջի։ Դա լի է բազմաթիվ հետեւանքներով»։

Պաշտոնում Բայդենի գտնվելու առաջին ամիսների դրական վարկանիշերը վաղուց անհետացել են։ FiveThirtyEight կայքի եւ հարցման տվյալները հինգշաբթի առավոտյան ցույց են տվել, որ ամերիկացիների 53 տոկոսը հավանություն չի տալիս նրա աշխատանքին, եւ միայն 41,4 տոկոսն է, որ հավանում է նրա աշխատանքը։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Բայդենը գոնե այն առավելությունն ունի, որ հանրապետականները պառակտված են ավանդական բազեների թեւի, որը ցանկանում է, որ նա ավելի կոշտ քաղաքական գիծ վարի Ռուսաստանի դեմ, եւ նրանց միջեւ, որոնք կողմնակից են, որ նա վարի Թրամփի գծին մոտ՝ իզոլյացիոնիստական քաղաքականություն։

Դեմոկրատները պաշտպանում են Բայդենին, քանի որ, ըստ նրանց, նա ըստ արժանվույն է հաղթահարում գրեթե անլուծելի խնդիրը։ Գրեթե ոչ ոք չի հավատում, որ ամերիկյան հասարակությունը հավանություն կտա ամերիկյան զորքեր մտցնելուն ցանկացած պարագայում։ Բայց դա, իր հերթին, սահմանափակում է Պուտինին զսպելու աստիճանը։

Դեմոկրատների փաստարկն այն է, որ Բայդենը դժվար խաղը լավ է խաղում։ «Այս հարցում նա ցույց է տվել, որ մեծ փորձ ունի միջազգային գործերում, եւ նա իմաստուն ու բանիմաց է հաղթահարում դրանք»,- ասել է դեմոկրատ Մարկ Լոնգաբոն։ «Դա այնպիսի ճգնաժամ է, երբ դուք թեթեւացած շունչ եք քաշում, քանի որ Դոնալդ Թրամփն այլեւս Սպիտակ տանը չէ»։

Էությունը, սակայն, այն է, որ Բայդենը դիվանագիտական մեծ ջանքեր է գործադրել՝ փորձելով կանխել ռուսական ներխուժումը, եւ հենց հիմա, ըստ երեւույթին, նա անհաջողության է մատնվել։

Պատերազմի ամպրոպաբեր ամպերը խտանում են։ Բայդենին ծանր աշխատանք է սպասվում։