Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

«Օնիկ Գասպարյանն ու Դավիթ Տոնոյանը փրկեցին Նիկոլ Փաշինյանին». Կարեն Վրթանեսյան

ՀՀ-ում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ հենց Հայաստանում լինեն խոսքի ազատության անտեղի սահմանափակումներ կամ լրագրողների իրավունքների խախտումներ, լրագրողական կազմակերպությունների վրա հարձակումներ, ինքն առաջինն է խոսելու դրա դեմ: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Լին Թրեյսին փետրվարի 15-ին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծեց իրենց աջակցությունն ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին։

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը պարզաբանեց, թե Արևմուտքի այս գնահատականներն ինչով են պայմանավորված:

«ԵՄ դեսպանի ասածն ինձ հիշեցրեց բուդդիստական սյուժեն՝ երեք կապիկ են նստած, մեկն ականջներն է փակում, մյուսը՝ աչքերը, երրորդը՝ բերանը: Սա լեգենդար եվրոպական երեսպաշտության բացառիկ օրինակ է: Շատ ավելի փոքր, աննշան դեպքերը մինչև 2018թ. մեծ աղմուկ էին ստանում, զեկույցներ էին գրում, և այլն, իսկ հիմա չեն նկատում, չեն տեսնում: Ակնհայտ է, որ անաչառ չեն այս մարդիկ, ակնհայտորեն աջակցում են ներկա իշխանություններին: Իսկ թե ինչու են աջակցում, այդ մասին գրեթե բաց տեքստով ասում է ԱՄՆ դեսպանը՝ շեշտելով հարևանների հետ խաղաղ գոյակցությունը: Այսինքն՝ ըստ էության, ասում է՝ ինչքան արագ հանձնվեք թուրքերին, այնքան լավ, իսկ մենք ձեր իշխանությանը կաջակցենք դրա համար: Նրա ասածի բացահայտ ուղերձը դա է: Եվրոպական արժեքներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն, այդ ամենը շատ հեշտ զոհում է Արևմուտքը, երբ հարցը գալիս է իր քաղաքական շահերին: Իր քաղաքական շահն ամեն գնով, թեկուզ՝ Հայաստանի գոյության գնով, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է: Թե հետո մեզ հետ ինչ կլինի՝ իրենց դա չի հետաքրքրում»,- ասաց նա:

Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց, թե ինչպես Արևմուտքը վարվեց Աֆղանստանում իրեն աջակցող մարդանց հետ. «Ուղղակի լքեց, թողեց, որ թալիբներն ինչ ուզեն՝ անեն: Ամենահավատարիմներին հանեցին, մնացածին թողեցին թալիբների երախում: Ուկրաինայում էլ, ինչպես հին խոսքն է ասում, Արևմուտքը պատրաստ է Ռուսաստանի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին: Ընդ որում, արդեն Ուկրաինայում էլ են բողոքում այն հիստերիայից ու հրահրումից, որը հենց Միացյալ Նահանգներից է գալիս, որովհետև ահավոր կորուստներ են դրանք Ուկրաինայի համար՝ բնակչությունն է արտագաղթում, հսկայական գումարներ են դուրս բերվում: Այսինքն՝ այդ ստեղծված տեղեկատվական լարված ֆոնն ահավոր վնասում է Ուկրաինային: Ես չեմ ասում՝ վտանգ չկա, առավել ևս՝ հիմա այնպիսի լարվածություն է, որ ցանկացած թեթև կայծ կարող է իսկապես վերածվել պատերազմի, բայց այն, որ Արևմուտքը հրահրում է ու միաժամանակ բացահայտ ասում է, որ չի պատրաստվում Ուկրաինայի համար լուրջ զոհաբերությունների գնալ, դա շատ բանի մասին է խոսում: Հիմա, բերենք այդ իրավիճակը մեզ վրա. Հայաստանն իրենց համար ընդհանրապես մանր խաղաքար է, որը հանգիստ կզոհաբերեն՝ առանց մի վայրկյան մտածելու: Հետո, կարող է մի երկու շատ տխուր հոլիվուդյան ֆիլմ նկարեն՝ մեր ճակատագրի մասին, ու Օսկար տան»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը սկսեց սրվել հենց 44-օրյա պատերազմից ոգևորված. «Սկսեցին Թուրքիայի հետ սերտ ռազմական համագործակցություն, ընդհուպ՝ չինացիներից շատ կարևոր գործարան խլեցին, որը մինչ այդ չինացիներին էր վաճառվել, ու փոխանցեցին թուրքերին: Այսինքն՝ այդ իրավիճակում պարզ էր, որ Ուկրաինան ցանկություն ուներ հայտնվել այն իրավիճակում, որում հիմա է: Բայց այդ էսկալացիան սկսեցին, ռուսական կողմը պատասխանեց, դա բերեց Արևմուտքի արձագանքին, և հիմա հայտնվել են փակուղային իրավիճակում, որ արդեն դիվանագիտական քայլերը սպառվում են: Այդ բոլորն Ուկրաինայի համար շատ վատ իրավիճակի բերեց: Եթե մենք մեր անվտանգությունը կախում ենք անձամբ մեկ մարդու՝ Վլադիմիր Պուտինի բարի կամքից, վստա՞հ ենք, որ դա միշտ կայուն լինելու է: Կներեք, բայց Պուտինը մահկանացու է, չի կարելի մեկ մարդուց մի ամբողջ երկրի անվտանգություն կախել, չի կարելի հույս դնել միայն մեկ գործոնի վրա»:

Նա նկատեց. «Քաոսային իրավիճակում ո՞վ է երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը՝ ԵՄ այս դեսպա՞նը, թե՞ ԱՄՆ դեսպանը: Ո՛չ Ֆրանսիան այստեղ զորք ունի, ո՛չ ԱՄՆ-ը, մոտակա տեղը, որտեղից կարող են զորք հասցնել՝ Թուրքիան է: Լացելու է: Մեր անվտանգությունը կախված է Ռուսաստանից, որը լիքը այլ խնդիրներ ունի շատ այլ տեղերում: Խաղաղապահները 5 տարով են տեղակայված, ընդամենը 3.5 տարի է մնացել, եթե դրանից հետո Ադրբեջանը չհամաձայնի, ի՞նչ է լինելու»:

Հարցին՝ շուտով մեկ տարի կլինի, ինչ Գլխավոր շտաբը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով էր հանդես եկել, բայց դրանից հետո այդ պահանջի տակ ստորագրած զինվորականներից շատերն ավելի բարձր պաշտոններ ստացան. Հիմա երբ հետահայաց նայում ենք՝ ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ, նա պատասխանեց. «Կա՛մ նույն Գասպարյան Օնիկի կողմից քայլերը մտածված չէին, կա՛մ էլ քայլերը մտածված էին, բայց առաջին քայլն անելուց հետո վախեցավ շարունակել: Ամեն դեպքում իրենք կիսատ թողեցին իրենց անելիքը, նույնիսկ ժողովրդին հստակ բացատրություն չտրվեց՝ դա ինչ էր: Արտաքնապես ստացվեց, որ այն ամենը, ինչ անում էր Փաշինյանը՝ հեչ, նորմալ էր, զինվորականության համար ընդունելի էր, իսկ այ, որ «Իսկանդեր»-ի խաթրին կպավ, միանգամից գեներալիտետը հուզվեց: Իհարկե, այդպես չէ, բայց տպավորությունն այդպիսին էր: Դա նաև անվճռականության հետևանքն էր: Ընդ որում՝ դա առաջին դեպքը չէր, հիշենք, որ նոյեմբերի 10-ին հենց Օնիկ Գասպարյանն ու Դավիթ Տոնոյանը փրկեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերան, իրենք փրկեցին Փաշինյանին հեռացումից, Փաշինյանն էլ նրանց շնորհակալություն հայտնեց. Դավիթ Տոնոյանը նստած է, Օնիկ Գասպարյանն էլ, չգիտենք՝ ինչ կարգավիճակում է: Առաջին իսկ առիթի դեպքում նրան էլ կբանտարկեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում