ԱՄՆ դեսպան․ Մենք բաց ենք Եվրոպա գազի մատակարարումների ավելացման համար, եւ դրանք բոլորն անցնում են Ադրբեջանի տարածքով
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հարավային գազային միջանցքի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Դա նշել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը երեկ նախագահ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազանգի ժամանակ ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ պատասխանելով Turan-ի հարցին այդ նախագծի ընդլայնման հնարավորության մասին։
«Ադրբեջանի դերը մեծ է, քանի որ Ռուսաստանն ապակայունացնում Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կրճատելով Եվրոպա գազի մատակարարումը։ Ուստի շատ կարեւոր են գազի մատակարարման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը։ Հարավային գազային միջանցքը հնարավորություն ունի երկու անգամ բարձրացնել գազի մատակարարումը, թեեւ դա պահանջում է որոշակի ներդրումներ եւ ժամանակ։ Ինչ վերաբերում է Տրանսկասպյան գազատարին, ապա դա թուրքմենական գազի հսկայական պաշարները «ապաշրջափակելու» եւ դրանք Եվրոպա բերելու եւս մեկ հնարավորություն է։ Դրա համար պետք է ինքնիշխան երկրների որոշումը եւ մասնավոր ընկերությունների ներդրումները», - ասել է դեսպանը։
Ինչ վերաբերում է իրանական գազին, ապա Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են գազի որոշակի ծավալներով փոխանակել Հարավային գազային միջանցքի շրջանակներում։
«Մենք բաց ենք Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ցանկացած տարբերակի համար, քանի որ դրանք բոլորը անցնում են Ադրբեջանի տարածքով։ Դա լավ է Ադրբեջանի համար եւ լավ է ԱՄՆ-ի համար», - ընդգծել է դեսպանը։
Պատասխանելով ճշտող հարցին, թե չեն հակասում արդյոք Հարավային գազային միջանցքով իրանական գազի մատակարարումները Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին, դեսպանը հասկացնել է տվել, որ տվյալ դեպքի նկատմամբ պատժամիջոցները կիրառելի չեն։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը