Ադրբեջանական AZAL-ը ՀՀ-ին 32 հազար եվրո է վճարել Նախիջևանի ուղղությամբ թռիչքների համար.
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 32 հազար եվրո է վճարել աերոնավիգացիոն ծառայությունների համար։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
««Հայտնում ենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում AZAL ավիաընկերության կողմից ՀՀ օդային տարածքով իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների մատուցման դիմաց «Հայերոնավիգացիան» ՓԲ ընկերությանը վճարվել է 31.901,77 եվրո՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով»,- ասված է կոմիտեի պատասխանում։
Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար։
Համեմատության համար նշենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից, մեր հաշվարկներով, Ադրբեջանը ամսական գանձում է մոտ 17 հազար եվրո։ Շատ դեպքերում այդ գումարը փոխհատուցում են հայաստանյան ներկրողները։
Ավելի վաղ Քաղավիացիան Sputnik Արմենիային հաստատել էր, որ Հայաստանի օդային տարածքով թռչող բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ AZAL-ը, Հայաստանին վճարում են աերոնավիգացիոն ծառայությունների համար»,- հայտնում է աղբյուրը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած