ԵՄ-ն ռեկորդային ծավալներով հեղուկ գազ է գնել՝ մատակարարումների խափանման հետ կապված մտավախությունների պատճառով
ԵՄ-ն լայնածավալ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել՝ Եվրոպա գազի մատակարարումների խափանման հետ կապված մտավախությունների պատճառով։ Այս մասին Ստրասբուրգում լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է dpa գործակալությունը։
Մատակարարման խափանումների ռիսկի նվազեցման համար Եվրահանձնաժողովը վերջին ամիսներին գազի ծավալների մեծացման շուրջ բանակցություններ էր վարում հեղուկ բնական գազի հիմնական արտահանողների՝ ԱՄՆ-ի, Քաթարի եւ Եգիպտոսի հետ: Բացի այդ, խորհրդակցություններ են անցկացվել հեղուկ բնական գազի հիմնական ներկրողների, մասնավորապես՝ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ՝ ԵՄ-ին սեփական պաշարներից հումք տրամադրելու համար։ Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հունվարին Բրյուսելի այս ջանքերի արդյունքում ԵՄ-ն ռեկորդային 10 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ ներկրեց։
Deutsche Welle-ն գրում է, որ Եվրոպայում գազի գնի նկատելի աճը սկսվել է 2021 թվականի գարնանը, երբ գազի գինը տատանվում էր 1000 խմ-ի դիմաց 250-300 դոլարի սահմաններում։ Ամռան վերջին օրերին «օր առաջ» մատակարարմամբ պայմանագրի արժեքը հատեց 600 դոլարի շեմը, իսկ հոկտեմբերի սկզբին այն գերազանցեց 1000 դոլարը։ Դեկտեմբերին գնանշումները կրկնապատկվեցին՝ հասնելով 2190 դոլար պատմական առավելագույնին:
Մինչ այժմ Եվրոպան գազաբաշխման կենտրոնների պատմության մեջ նման բարձր գներ չէր ունեցել, որոնցից առաջինը՝ բրիտանական NBP-ն, ստեղծվել է 1996 թվականին։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փետրվարի սկզբին նշել էր, որ Եվրոպայի երկրները գազի ավելի քան 40 տոկոսը ստանում են Ռուսաստանից, որը ներկայումս կարծես թե «շահագրգռված չէ ավելացնել մատակարարումները՝ չնայած բարձր գներին եւ աժիոտաժային պահանջարկին»:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում