5 հաճոյախոսություն, որ պետք է լսի յուրաքանչյուր կին
1. «Այն, թե դու ինչպես ես դա անում (նշել անհրաժեշտ գործողությունը), պարզապես հրաշալի է»
Աղջկա ունակությունը կամ տեղին բնորոշումը ցույց կտա, որ դուք ուշադիր եք: Եթե դեռ չգիտեք, որ նա պատրաստում է կամ ինչ ոլորտում է աշխատում, կարելի է գոնե նշել, թե որքան քնքուշ է նա ժպտում, ինչպես են նրա այտերը շառագունում:
2. «Կարելի՞ է իմանալ քո կարծիքն այս հարցի շուրջ: Դու միշտ այնքան իմաստուն ես մտածում»
Այդ կերպ դուք ցույց կտաք, որ նրան խելացի եք համարում, հարգում եք նրա տեսակետը: Դա արթնացնում է կնոջ միտքը, ինչը ոչ բոլոր տղամարդիկ են կարող:
3. «Ինձ այնքան լավ է քեզ հետ, որ կարող եմ ես՝ ես լինել»
Դա անվտանգության զգացողություն է առաջացնում եւ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնում: Աղջիկը վստահություն է զգում եւ մոտենում ձեզ:
4. «Այստեղ բոլոր տղաներն աչք են գրել քեզ վրա»
Սա սիրված հաճոյախոսություն է: Կինն ուզում է ցանկալի լինել, եւ ոչ միայն իր տղամարդու կողմից: Դա չի նշանակում, որ նա ուզում է քնել մյուս բոլոր տղամարդկաց հետ, որոնք ուզում են իրեն: Պարզապես լրացուցիչ ուշադրությունն ու խանդը հավասար են սեփական գրավչության զգացողությանն ու ինքնավստահությանը:
5. «Ինձ դուր է գալիս, երբ դու հագնում ես (նշել անհրաժեշտ հագուստը)»
Կանանց դուր է գալիս, երբ տղամարդիկ անտարբեր չեն իրենց տեսքի հանդեպ: Նրանց դուր է գալիս, երբ դուք նրա համար հագուստ եք ընտրում, եթե, իհարկե, սարսափելի ճաշակ չունեք:

















































Սառնասիրտ լինելու տասը պատճառ
5 հետաքրքիր փաստ կանացի օրգանիզմի մասին
Ավստրալիայում «կանացի» լուսակիրներ են հայտնվել
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը