Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

«Ընտանիք ենք պահում, ի՞նչ է լինելու մեզ հետ». «Իմ քայլի» ավագանու անդամներն առաջարկում են 2 մարզադպրոց լուծարել

Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցը լուծարելու վերաբերյալ նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու փետրվարի 8-ի նիստում։
Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներն են։ Նրանք հիմնավորում են, թե այդ մարզադպրոցը չունի իր սեփական մարզադահլիճը, աշակերտներն իրենց մարզումներն անցկացնում են տարբեր հանրակրթական դպրոցների մարզադահլիճներում՝ բախվելով բազմաթիվ խնդիրների։
Այս մարզադպրոցի երեխաները պարապում են գեղարվեստական մարմնամարզություն, բասկետբոլ, վոլեյբոլ, թաեքվոնդո և այլ մարզաձեւեր:
Մարզադպրոցի լուծարումը, ըստ նախագծի հիմնավորման, ենթադրում է նոր՝ «Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության ստեղծումը՝ ք. Երեւան, Այասի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող մարզադահլիճի բազայի հիման վրա:
«Լուծարվող կազմակերպության գործող բոլոր մարզական խմբերը կտեղափոխվեն նոր ստեղծվող կազմակերպության ներքո, որոնք կգործեն սեփական տարածքում՝ նշված մարզադպրոցում»,- ասվում է նախագծի մեջ։

Մարզադպրոցի աշխատակիցները, սակայն, դեմ են ավագանու այս նախաձեռնությանը։ Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց անձնակազմի դժգոհությունը։
«Մեր մարզադպրոցը 34 աշխատող ունի, որից 21-ը մարզիչներ են, իսկ մարզադպրոց հաճախում է 250 երեխա։ Մենք Երեւանի ամենալավ դպրոցների դահլիճներում ենք մեր սաներին պարապում, դրանք բարեկարգ դահլիճներ են։ Մենք 30 տարուց ավելի ստաժ ունեցող մասնագետներ ունենք։ Վերջերս Նատալյա Ռոտենբերգի անվան գավաթի խաղարկություն կայացավ, մեր մարզադպրոցի երեխաները մրցանակային տեղեր գրավեցին։ Առհասարակ, մարզական նվաճումների առումով մեր մարզադպրոցի պատմությունը շատ լավն է, մեր սաներն ընդգրկվում են ազգային հավաքականների թիմերում։ Իսկ իրենք որոշել են լուծարել այդ մարզադպրոցը»,- ասաց տնօրեն Բելլա Ղազարյանը։


Փետրվարի 8-ի ավագանու նիստում ընդգրկված է նաեւ «Երեւանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության լուծարման հարցը։ Ի դեպ, այս երկու նախագծերը ավագանու նիստում ներառված են եղել դեռ 2021 թվականի նոյեմբերի 30-ի նիստում, սակայն, հեղինակների կողմից հանվել էին օրակարգից։

Այն ժամանակ ըստ Բելլա Ղազարյանի՝ ծնողներն իրենց դժգոհություններն էին հայտնել մարզադպրոցի հնարավոր լուծարման վերաբերյալ, իսկ իրենք էլ գնացել էին թաղապետարան, որտեղ վստահեցրել էին, թե մարզչական կազմը պահպանվելու է։
«Մեզ ասացին՝ չէ, էդպիսի բան չկա, մարզչական կազմը պահում ենք, բայց դե նախագծում գրված է, որ լուծարվում ենք։ Հիմա էլ զանգում եմ «Իմ քայլը» խմբակցություն, զանգերին չեն պատասխանում։ Մեր ամբողջ կոլեկտիվը պահանջում է, որ նախագծի հեղինակները գան մեզ հետ հանդիպեն, բացատրեն, թե էս ինչ նախագիծ է։ Բոլորն էլ աշխատող են, ամեն մեկը մի ընտանիք է պահում, ի՞նչ է լինելու մեզ հետ, չպարզաբանված հարցեր կան, պիտի պարզաբանեն չէ՞»,- նշեց Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրենը։

Նրա խոսքով, Այասի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող մարզադահլիճը անմխիթար վիճակում է։
«Դուք որ մտնեք էդ շենքը՝ կփախնեք։ Մարզումներ անելու պայմաններ չկան, հատակը կոտրված է, առաստաղից կաթում է, ջեռուցում չկա, շենքն անմխիթար վիճակում է։ Տրավմաների բուն է էդ դահլիճը, մարզումների համար ոչ բարենպաստ պայմաններ են։ Մենք մեր սաներին կկորցնենք, ծնողն առաջինը նայում է պայմաններին, ո՞ր մի ծնողն իր երեխային կբերի անմխիթար շենքում մարզումների։ Մենք ասում ենք՝ վերանորոգեք, մարզադահլիճը պատրաստ լինի, նոր մեր մարզական խմբերը տեղափոխեք էդտեղ։ Եթե մենք կանք, ինչի՞ են նոր կազմակերպություն ստեղծում։ Չէ որ ոչ մի ավել բան չի լինելու, նույն ուսումնամարզական գործընթացն է իրականացվելու։ Եթե մարզադպրոցը լուծարվի, բոլոր աշխատողներին էլ աշխատանքից կազատեն»,- հավելեց մարզադպրոցի տնօրենը։