Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունում մեծանում է․ Ագնեսա Խամոյանը՝ Վահագն Խաչատրյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին

 

Լրացավ մեկ շաբաթը, ինչ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել և մինչեւ նոր նախագահի ընտրություն, պարտականությունները ժամանակավորապես կկատարի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նախագահի ընտրության և թեկնածուների մասին մամուլում այս օրերին բուռն քննարկում է ընթանում։ Օրեր առաջ տեղեկատվություն էր պտտվում, որ ՔՊ-ի՝ ՀՀ նախագահի թեկնածուի ընտրությունը կանգ է առել ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի վրա։

ArmDaily.am-ը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հետաքրքրվեց, թե արդյոք քվեարկելու են Խաչատրյանի օգտին կամ իրենք առաջադրելու են թեկնածու, թե ոչ։

«Թեկնածուի մասով այս պահին քննարկումները դեռևս շարունակվում են, իսկ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեկնածուի մասով, անկեղծ ասած, մեծ է գայթակղությունը no comment ասելու։ Կլիներ Վահագն Խաչատրյանը, կլիներ Արայիկ Հարությունյանը, թե իրենց թիմից որևէ մեկը՝ ակնհայտ է, որ վերջինս կատարելու է Նիկոլ Փաշինյանի հրահանգները, և առանց թաքցնելու անգամ, Նիկոլ Փաշինյանը իր վերջին ֆեյսբուքյան հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ լինելու է մարդ, ով կատարելու է իր հրահանգները և ինքը թիմին ներդաշնակեցում է ապահովելու»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խամոյանն ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ոչ մի խոսք չի եղել պետության և պետության շահի մասին։

«Բացառապես ներթիմային շահերով է առաջնորդվում և ռեպլիկի կարգով կարող ենք արձանագրել, որ Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունում՝ մեծանում է։ Մենք, իհարկե, չենք կարող կողմ քվեարկել»,-նշեց Խամոյանը։

Հարցին, թե Փաշինյանն անընդհատ տալիս է նախկինների անունն ու ամեն ինչում մեղադրում նրանց, արդյոք Վահագն Խաչատրյանը նախկին չէ, քանի որ գիտենք, որ վերջինս դեռ հանդիսանում է ՀԱԿ-ի անդամ, պատասխանեց․ «Վահագն Խաչատրյանը այնքան նախկին է կամ նախկինի նախկին, որ Նիկոլ Փաշինյանի երիտասարդ թիմակիցները կենսագրականը ընթերցելով են միայն իմացել կամ նոր իմանում, որ նախկին քաղաքապետ է եղել, Նիկոլ Փաշինյանի թիմի համար բացահայտում եղավ, որ ընդդիմությանը, ժողովրդական խոսքով ասած, «գցելով է» դարձել քաղաքապետ։ Վահագն Խաչատրյանի մասին լավ ձևակերպում է տվել իր քաղաքական հայր, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր և մյուսների՝ Ջհանգիրյանի, Վլադիմիր Կարապետյանի փախուստը իր թիմից դեպի Նիկոլ Փաշինյանի թիմ, իհարկե իշխանություն ունեցած Նիկոլ Փաշինյանի թիմ, ընդամենը մեկ բառով է ձևակերպել՝ առնետավազք և սրանով ամեն ինչ ասված է»,-եզրափակեց Խամոյանը։