Այս իշխանությունները ստեղծեցին կալանքի դատարաններ, հատ-հատ ընտրեցին՝ ովքեր պետք է լինեն այնտեղի դատավորները. Վարդևանյան
Այս իշխանությունները մեկ տարում ստեղծեցին բառացիորեն կալանքի դատարաններ, հատ-հատ ընտրեցին, թե ովքեր պետք է լինեն այնտեղի դատավորները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Դուք չեք լսի մի դեպք, որ իշխանության շահագրգռության պայմաններում մի գործով այդ կալանքի դատարանները մերժեն կալանքը»,-ասաց նա:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, նա ասաց. «Գագիկ Ջհանգիրյանը մեծ փորձ ունեցող մարդ է իրավաբանության ոլորտում, իրավագիտության ոլորտում եւս փորձ ունի: Բայց կներեք, նաեւ շատ մեծ փորձ ունի ոչ բարեփոխումների հետ կապված գործողություններում: Ես չեմ պատկերացնում, թե Գագիկ Ջհանգիրյանն ինչ կապ ունի բարեփոխումների հետ:
Արդյունքը տեսնում ենք, կալանքի որոշումներ են կայացվում, հիմնավոր կասկածի մեկնաբանման շեմը նվազեցվեց ԲԴԽ-ն մի ֆանտաստիկ որոշմամբ, որ մարդկանց հեծշտ կլանավորեն: Դրան հաջորդում է դատավորների նկատմամբ հետապնդումը միաձայն ընդունելու պրակտիկա: Կարծես սա չի բարեփոխումը»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո