Ապրում ենք ժամանակներում, որը կարելի է նկարագրել ձեւով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորտիտար. Սեյրանյան
Ցավոք, Հայաստանի ժուռնալիստների միությունը, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, դադարել էր գործել որպես ինքնուրույն միավոր՝ ըստ էության վերածվելով հանրային դաշտի այլ կազմակերպությունների կցորդի։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Ժուռնալիստներ միության հերթական համագումարին ասաց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Ըստ նրա՝ երկրում այդ փոփոխությունները դարձան շատ արժեքների, վերաբերմունքի, սկզբունքների փոփոխության պատճառ. «Քանդվեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր։ Ցավոք, միախառնվեցին լրագրությունն ու քաղաքականությունը, ինչը դժվարեցրեց ԶԼՄ-ների, լրագրողների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների, այդ թվում նաեւ Ժուռնալիստների միության աշխատանքը»։
Սեյրանյանը նշեց, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը կարողացել է կառուցողական համագործակցություն ծավալել Լրագրողների միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների, Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության, ԱՊՀ մի շարք երկրների միությունների հետ։
«Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարեւոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում»,- ասաց նա։
Նա նշեց նաեւ, որ ապրում ենք ժամանակներում, որը կարելի է նկարագրել ձեւով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորտիտար։
Միության նախագահի խոսքով՝ մամուլը չափազանց քաղաքականացված է, ինչը բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, պետության կյանքում տեղի ունեցող հանրային ու կարեւոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանման վրա. «Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարավոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի կենսունակ կանոնների առկայությամբ, որոնք կսահմանափակեն քաղաքական ազդեցությունները մամուլի վրա։ Չափազանց դժվար լուծելի խնդիր է, որի ուղղությամբ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո