Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Transparency International. կոռուպցիայի մակարդակն աշխարհում մնում է նույն մակարդակի վրա

Transparency International կազմակերպությունը երկուշաբթի հրապարակել է իր 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը՝ ցույց տալով, որ կոռուպցիայի մակարդակն ամբողջ աշխարհում մնում է անփոփոխ, ընդ որում երկրների 86 տոկոսը վերջին 10 տարում գրեթե որեւէ դինամիկա չի ցուցաբերում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Իր զեկույցում կազմակերպությունը նշում է նաեւ, որ այն երկրները, որտեղ կանոնավոր կերպով ոտնահարվում են քաղաքացիական ազատությունները, ինդեքսում ցածր տեղ են զբաղեցնում։

«Քանի որ իրավունքները եւ ազատությունները թուլանում են, իսկ ժողովրդավարությունը անկում է ապրում, ավտորիտարիզմը մեծ տեղ է գրավում, ինչը թույլ է տալիս կոռուպցիային էլ ավելի ծաղկել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Transparency International-ը կոչ է անում կառավարություններին գործել կոռուպցիայի դեմ պայքարելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու իրենց պարտավորությունների համաձայն, ինչպես նաեւ խրախուսել մարդկանց ամբողջ աշխարհում միավորել ուժերը եւ պահանջել փոփոխություններ:

2021 թվականի վերջին կոռուպցիայի ամենացածր մակարդակ ունեցող երկրների վարկանիշը գլխավորում են Դանիան, Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան, իսկ ինդեքսում վերջին հորիզոնականները զբաղեցնում են Սիրիան, Սոմալին եւ Հարավային Սուդանը։

Վերջին տասնամյակի ընթացքում իրենց ցուցանիշները բարելաված երկրների թվում հեղինակները նշում են Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ուզբեկստանը եւ Ուկրաինան։

Ինչպես նշվում է զեկույցում, Ռուսաստանը պահպանում է ցածր ցուցանիշներ (100-ից 29 բալ)։

ՌԴ-ում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքում կատարված փոփոխությունները ընդլայնեցին դրա շրջանակը լրագրողների եւ ակտիվիստների վրա, ովքեր բացահայտում են կառավարությունում կոռուպցիան: Կառավարությունը նաեւ օգտագործել է COVID-19 համաճարակը վերահսկողությունն էլ ավելի խստացնելու եւ բողոքի ցույցերն արգելելու համար։

Բելառուսի վարկանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 6 կետով։ 2020-ի կեղծված նախագահական ընտրությունների դեմ բողոքի դաժան ճնշումից հետո կառավարությունը սահմանափակել է խոսքի եւ խաղաղ հավաքների ազատությունը, խաթարել է ժողովրդավարական հակակշիռները եւ ճնշել ընդդիմությանը։

Զեկույցում նշվում է նաեւ Ղազախստանում վառելիքի գների աճի, կոռուպցիայի եւ անհավասարության դեմ վերջին բողոքի ցույցերը: Երկրում հակակոռուպցիոն նոր օրենսդրություն է ընդունվել, իշխանությունները աղմկահարույց հետաքննություններ են անցկացնում, սակայն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ընտանիքի հասցեին կոռուպցիայի մեղադրանքները մնում են առանց ուշադրության։ «Բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է պայքարել կոռուպցիայի դեմ այնպիսի բարձր ռիսկային ոլորտներում, ինչպիսիք են նավթը եւ գազը: Մյուս հրատապ առաջնահերթություններն են իրավապահ եւ դատական ​​համակարգում կոռուպցիայի վերացումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության գոյության համար պայմանների ստեղծումը»,- նշում են հեղինակները։

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շարքում վերջին տեղերը զբաղեցնում են Թուրքմենստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը։