Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Տարասով․ Փաշինյանը կարող է սկսել մերկացնել հրաժարական ներկայացրած նախագահ Սարգսյանին

Բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիմի իր ոճին եւ սկսի մերկացնել հրաժարական ներկայացրած նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հունվարի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա կարծում է, որ ամբողջ գործընթացում շատ ինտրիգներ եւ անորոշություններ կան՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ իրեն խոստացել են ընդլայնել լիազորությունները, սակայն իրավիճակը օդից կախված է մնացել, եւ ինքը հրաժարական տալիս։

«Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է տվել այդ խոստումները։ Այս խոստումները տվել է դեռեւս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ժամանակին ասել էր, որ սահմանադրական բարեփոխումից հետո երկու «Ս»-ի (երկու Սարգսյան-խմբ.) տանդեմ կձեւավորվի։ Սակայն հետո իրավիճակը փոխվեց (2018-ին իշխանափոխություն եղավ-խմբ.), իսկ Արմեն Սարգսյանը մնաց։ Նրա վրա խաղադրույք էր կատարվել՝ որպես երրորդ ուժի գործոն։ Ինչպես հայտնի է, որոշակի փուլում նա սատարում էր Փաշինյանին, թեեւ տարաձայնություններ կային։ Դա դրսեւորվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության՝ պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջի ժամանակ, երբ Սարգսյանը չստորագրեց հրամանագիրը (ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին - խմբ.), որը, սակայն, ըստ օրենքի, որոշ ժամանակ անց ուժի մեջ մտավ»,- հավելեց Տարասովը։

Փորձագետը հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը Փաշինյանին սատարել է, մասնավորապես, 44-օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ հայտարարությունների ստորագրման ժամանակ։

«Այդ պահին նախագահը չխաղաց երրորդ ուժի գործոնը, որպեսզի, հավանաբար, դրա դիմաց իր լիազորությունների ընդլայնում ստանա։ Սակայն հետագայում, որպես երրորդ ուժի գործոն, նա չկայացավ։ Նախագահը կատարեց մի գործառույթ, որը չպետք է ապակայունացնի իրավիճակը՝ նպաստելով Փաշինյանի իշխանության պահպանմանը եւ այն արտաքին քաղաքական սցենարների իրականացմանը, որոնք վերջինս իրականացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։

Այժմ ներքին տարաձայնությունները հասել են գագաթնակետին, եւ իշխանությունները հասկացրեցին, որ Սարգսյանի հեռանալու ժամանակն է։ Ինչո՞ւ հենց հիմա։ Ըստ ամենայնի, եղել են ներքին եւ արտաքին գործոններ։ Շատ հնարավոր է, որ նախագահը դժգոհ է եղել Թուրքիայի հետ բանակցություններից։ Բացի այդ, Հայաստանում կարող են տեղի ունենալ որոշ գործընթացներ, որոնցում նա չի ցանկանում ներգրավված լինել»,- պարզաբանեց Տարասովը։

Քաղաքագետը վստահություն հայտնեց, որ հաջորդ նախագահ (որպես միջանկյալ գործիչ) կլինի Փաշինյանի մարդը, ով Սահմանադրության փոփոխություն է նախապատրաստում՝ կառավարման նախագահական ձեւին անցնելու, ինչպես նաեւ երկրի ղեկավարի աթոռը ստանձնելու նպատակով։

«Սարգսյանը մեծ կապեր ունի Սփյուռքում, թագավորական ընտանիքի հետ (Բրիտանիայի – խմբ.), Անգլիայում դեսպան է եղել։ Սրա հետեւում կանգնած է Փաշինյանի խնդիրը՝ Եվրոպայում հայկական սփյուռքի հետ, որը դադարում է աջակցել նրան»,- նշեց Տարասովը։

Փորձագետը դա անվանեց լոկալ ճգնաժամ, որը չի անդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

«Նախագահը ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն տեղ չէր զբաղեցնում»,- եզրափակեց նա։