ԱՄՆ-ն սպառնում է արտահանման զանգվածային հսկողություն սահմանել ռուսական առանցքային ոլորտների նկատմամբ
ԱՄՆ-ն սպառնում է արտահանման զանգվածային հսկողություն սահմանել ռուսական առանցքային ոլորտների նկատմամբ, եթե Մոսկվան «ներխուժի» Ուկրաինա, The Hill-ին հաստատել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Սպառնալիքը, որն առաջին անգամ հայտնել է The Washington Post-ը, ընդլայնում է վարչակազմի կարողությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից վրեժ լուծելու համար:
«Դեռեւս վերջնական որոշումներ չկան, բայց մենք կսկսենք բարձր մակարդակից եւ կմնանք բարձր մակարդակի վրա՝ հնարավորինս վնասելով Կրեմլին»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ-ն քննարկում է այդ գործողությունները դաշնակիցների հետ։
Վարչակազմը քննարկում է օտարերկրյա ուղիղ արտադրանքի կանոնի կիրառումը Ռուսաստան ամբողջ միկրոէլեկտրոնիկայի արտահանումը վերահսկելու համար, որը նախագծված է ամերիկյան ծրագրային ապահովման կամ տեխնոլոգիայի կիրառմամբ կամ արտադրվում է ամերիկյան սարքավորումների միձոցով, ասել է պաշտոնյան:
Կանոնը կարող է կիրառվել ռուսական արհեստական ինտելեկտի, նավատորմի, պաշտպանության եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտում կամ լայնորեն կիրառվել, օրինակ, սպառողական էլեկտրոնիկայի նկատմամբ, ասել է պաշտոնյան։
Արտահանման վերահսկողության կիրառումը գրավիչ է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն գերիշխում է միկրոէլեկտրոնիկայի ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների եւ սարքավորումների ոլորտում:
Ըստ The Post-ի՝ Թրամփի վարչակազմը կանոնն արդեն կիրառել է չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության նկատմամբ՝ առաջացնելով ընկերության տարեկան եկամուտների առաջին անկումը 2021 թվականին։
Առանձին The New York Times-ը հայտնել է, որ Բայդենը դիտարկում է մի քանի հազար զինվորական, ինչպես նաեւ ռազմանավեր եւ ինքնաթիռներ Արեւելյան Եվրոպա եւ Բալթյան երկրներ ուղարկելու հնարավորությունը:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են