Նախագահի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որի ազդեցությունը զգալու ենք շատ արագ. «Արդար Հայաստան»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը որակապես այլ իրավիճակ է ստեղծել մեր երկրում՝ հիմք դնելով քաղաքական գործընթացների բովանդակային այլ շեշտադրումներով մեկնարկին՝ իշխանությանը կանգնեցնելով հաջորդ նախագահի անձի դժվարին ու ոչ ստանդարտ ընտրության առաջ: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդար Հայաստան» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հրաժարականի տեքստի բովանդակությունը հիմք է տալիս ընդգծելու, որ առկա մարտահրավերներն առավել խորքային են, քան առերևույթ մենք տեսնում ենք, դրանք վերաբերում են մեր պետականության հիմնադրույթներին, պետական ինստիտուտների արդյունավետ կառավարմանն ու նախագահի սահմանադրական իրավասություններին: Չենք բացառում նաև, որ դրանց հիմքում կարող են դրված լինել մեր պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին այլ մարտահրավերներ:
Նախագահի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որի ազդեցությունը զգալու ենք շատ արագ:
«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այս հանգամանքը պատեհ առիթ է հիմնովին վերլուծելու մեր պետության կառավարման համակարգի բոլոր ախտերն ու թերությունները, խորհրդարանական կառավարման համակարգի հետագա պահպանման հնարավորությունը, ինչպես նաև գործող կառավարման համակարգի պայմաններում նախագահական ինստիտուտին վերապահված իրավասությունների հստակեցումն ու դրանց անհրաժեշտության ու կարևորության ընդգծումը:
Նախորդ տարիների գործունեությունը հիմնովին ցույց տվեց, որ գործող սահմանադրության պայմաններում Հանրապետության նախագահի մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դրսևորել առանձնակի դերակատարություն՝ պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը մասնակից լինելու համար:
Այս սահմանադրության պայմաններում նախագահին վերապահված է ընդամենը որոշակի արարողակարգային միջոցառումներ սպասարկողի գործառույթը, ինչն ամբողջապես նսեմացնում է նախագահական ինստիտուտի հեղինակությունը:
Այս պայմաններում մեկ անգամ ևս ընդգծում ենք սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման համակագի վերականգնման անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ արմատապես փոխվելու է մեր երկրի թե՛ քաղաքական համակարգը, թե՛ զարգացման տրամաբանությունը։
Այնուամենայնիվ, մինչև հնարավոր սահմանադրական փոփոխություններին հասնելը, «Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, գործող սահմանադրության իրավակարգավորումների համատեքստում Հանրապետության նախագահի պաշտոնում պետք է առաջադրվի մեր ժողովրդի հավաքական կերպարը մարմնավորող, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող, Հայաստանի քաղաքական իմիջը միջազգային ասպարեզում հնարավորինս արժանապատվորեն ներկայացնելուն ունակ, քաղաքական համակարգի բոլոր մասնակիցների հետ աշխատելուն պատրաստ, պրոֆեսիոնալ, ինչպես նաև իր սահմանադրական իրավասություններն ամբողջությամբ ու բովանդակային առումով իրացնելու վճռականությամբ պատրաստ անձ:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ