Անկարան կարծում է, որ Թուրքիային չի կարելի մեղադրել Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ
Թուրքիային չի կարելի մեղադրել Ուկրաինային թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելու մեջ, քանի որ դա համապատասխանում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրին։ Այսպիսի կարծիք է շաբաթ օրը հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Թուրքիան ակտիվորեն համագործակցում է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության։ Նման փոխգործակցության հետեւանքներից մեկն էլ հարվածային անօդաչու թռչող սարքերի առաքումն է Ուկրաինա։ Անօդաչու սարքեր ձեռք բերելու որոշումը Կիեւն է կայացրել, եւ Անկարային ոչ մի բանում չի կարելի մեղադրել։ Հարկ է հիշեցնել, որ Ուկրաինան ուժեղացված հնարավորություններով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ ունի։ Այս երկրի պաշտպանական ներուժի ավելացումը նշված է որպես Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անհատական գործընկերության ծրագրի կետ»,- նրա խոսքերն է մեջբերում «Անատոլու» գործակալությունը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հաստատել էր, որ ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի 26-ին Դոնբասում առաջին անգամ օգտագործել են Անկարայի կողմից մատակարարված Bayraktar անօդաչու թռչող սարքը։ Ուկրաինայի զինված միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաեւը հայտնել է, որ Bayraktar-ները միշտ մարտական զինամթերքով են օդ բարձրանում եւ կիրառվում են այնտեղ, որտեղ «ուժեղացում է անհրաժեշտ»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը