Եթե իշխանականներից ոմանք ծառայել են առանց վարտիքի, վստահեցնում եմ՝ դա եղել է իրենց ցանկությամբ․ Բագրատ Միկոյան
Շատ տեղերում ինձ մոտ տպավորություն է, որ Ալիևի և Փաշինյանի արտաբերած մտքերի տեքստերը նույն մարդն է գրում։ 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով հետևյալ հարցին․ «Ալիևն իր հարցազրույցներում պարբերաբար անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանին, նախկին նախագահներին ու նշում, որ ինքը հաղթել է օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի բանակին։ Նույն հռետորաբանությունը մի քիչ այլ ձևակերպումներով օգտագործում է Նոկոլ Փաշինյանը, իշխանությունը՝ նշելով, որ ինչ բանակ մեզ ժառանգություն թողել էին, դրանով էլ կռվել ենք և տեսեք արդյունքը, ինչպե՞ս կմեկնաբանեք»։
Բագրատ Միկոյանը ընդգծեց․ «Ալիևին գրասենայակն անդրադարձավ օրերս, պարզապես պետք է հիշել, թե ոնց էր պահում իրեն նույն Ալիևը 2000-ական թվականներին, իրոք ինքը շատ նման էր խոնարհ հարսի, դա գալիս էր նրանից, որ մենք ունեինք ուժեղ բանակ, մենք հաղթող պետություն էինք, մենք ունեինք ղեկավար, որը հասկանում էր ազգային շահերը ու որը բանակցում էր այդ դիրքերից։ Հիմա հասկանալի է, հաղթել է, հոխորտում է, իր մոտ ինչ-որ կոմպլեքսներ կային, ինքը անընդհատ ինքնահաստատվում է։ Պարզապես փաստերը դնենք իրար կողք․ ինչո՞ւ չկար պատերազմ, հենց իսկական խաղաղության դարաշրջանը դա էր, որը պարտադրված էր հայկական ուժեղ պետությամբ, ուժեղ բանակով, զարգացող պետությամբ»։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ իշխանական պատգամավորները անընդհատ նեղսրտում են, թե այդ ժամանակ իրենք բանակում ծառայել են առանց վարտիքի, Բագրատ Միկոյանն ընդգծեց․ «Նստած է մի հասուն տղամարդ, որ այդ թվականներին ծառայել է, ինչ-որ մեկն իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, մի դասալիք, ասում է, որ զինվորները ծառայել են առանց տռուսիսկի, էդ ասողի որդին, չի՞ նայի ու հարցնի՝ պապ, դու առանց տռուսիկի ես ծառայե՞լ։ Ես առանց վարտիք զինվորի չեմ տեսել, եթե իրենցից ոմանք ծառայել են առանց վարտիքի, վստահեցնում եմ, որ դա եղել է իրենց ցանկությամբ»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո