ՍԴ-ն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելը հակասահամանադրական ճանաչելու հարցով բողոքը քննելու է դռնբաց ռեժիմով
Սահմանադրական դատարանն Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների բողոքը քննելու է դռնբաց ռեժիմով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Ազգային ժողովը՝ որպես պատասխանող կողմ, միջնորդել էր, որպեսզի հետաձգվի նիստը։ Անկանկալ էր, թե ինչով էր դա պայմանավորված։ Սահմանադրական դատարանը նիստը հետաձգելու միջնորդությունը բավարարել է, եւ նշանակել է մինչեւ ապրիլի 5-ը։ Այդ օրը բանավոր ընթացակարգով կլինի քննությունը»,- նշեց Վարդեւանյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ ԱԺ ներկայացուցչի պատճառաբանությունները՝ նիստը հետաձգելու հետ կապված անհասկանալի են. «Ես այդտեղ հիմքեր չէի տեսնում։ Կողմերը լիարժեք պատրաստ էին։ Հետաձգումը նույնպես անհասկանալի էր»։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բողոք են ներկայացրել Սահամանադրական դատարան՝ ԱԺ որոշումը, որը վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրելուն, ճանաչվի Սահամանադրությանը հակասող եւ անվավեր։ Նրանք պնդում են, որ ԱԺ նախագահի ընտրությունը Սահմանադրության օրենքի խախտմամբ է տեղի ունեցել, քանի որ ընտրության ժամանակ իրենց առաջադրած երկու թեկնածուները՝ «Հայաստան» դաշինքի այդ ժամանակ կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի ներկայությունն ապահովված չի եղել։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան