«Կառուցողականության» էստաֆետն անցավ Թուրքիային
7or.am-ը գրում է․
«ՀՀ արտգործնախարարությունից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
ՀՀ արտգործնախարարության գնահատմամբ՝ հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում։
Փաստորեն, Թուրքիան Ադրբեջանից վերցրել է «կառուցողականության» էստաֆետը։ Թե ինչ է սպասվում այդ «կառուցողականության» արդյունքում, դժվար չէ կռահել, քանզի նախկինում Նիկոլ Փաշինյանը «կառուցողական» էր գնահատում Իլհամ Ալիևի վարքագիծն Արցախի հարցում։
Նիկոլն Իլհամին հանդիպելուց հետո եկավ ու հայտարարեց, թե բա Ադրբեջանի նախագահը շատ կիրթ ու կառուցողական է, ինքն էլ է ուզում խնդրի լուծում, մենք էլ ենք ուզում։
Նիկոլը մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը կառուցողական էր համարում Ալիևին։ Միայն վերջին պահին խոստացավ պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական կյանքը՝ Ալիևի մասին տեղեկություններ հրապարակելով, բայց այդպես էլ ձայն չհանեց։
Ալիևի «կառուցողականության» արդյունքում կորցրեցինք Արցախի պետականությունը, տարածքների հսկայական մասը, տվեցինք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավորները զրկվեցին իրենց տներից։
Ալիևի «կառուցողականության» արդյունքում զրկվեցինք Գորիս–Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրից, ու հիմա ստիված ենք շրջանցող ոչ համարժեք ճանապարհով երթևեկել։
Ալիևի «կառուցողականության» արդյունքում Հայաստանի տարածքի մի մասն օկուպացված է։
Հիմա երբ Նիկոլի նշանակած Միրզոյան Արարատի կանտոռան «դրական ու կառուցողական» որակումն է տալիս հայ–թուրքական շփմանը և թութակի պես կրկնում, թե բա ամեն ինչ առանց նախապայմանների է, դառը ժպիտ է գալիս դեմքիդ։
Իրականությունն այն է, որ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշել հայ–թուրքական շփումից առաջ, Նիկոլն էլ այդ նախապայմանները բավարարել է կամ բավարարման փուլում է։ Հետևաբար՝ ՀՀ արտգործնախարարության հաղորդագրությունը հիմարի ու երկարականջի տեղի է դնում իրենց հավատացող «հպարտ» քաղաքացիներին, թե բա ամեն ինչ կառուցողական է ու առանց նախապայմանների։ Տո ստի՞, թե ամեն ինչ առանց նախապայմանների է ․․․»
0 0

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո