Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն․ Վարուժան Գեղամյան
Այսօր պաշտոնապես մեկնարկել է դիվանագիտական երկխոսությունը Հայաստանի դե ֆակտո իշխանությունների և Թուրքիայի միջև։ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների հատուկ ներկայացուցիչները և շուրջ 1,5 ժամ քննարկել «առանց նախապայմանների» օրակարգը։ Արդեն առիթներ եղել են անդրադառնալու այն հանգամանքին, որ թե՛ նման հանդիպումների օրակարգը, թե՛ բուն հանդիպման մասնակիցների կազմը որևէ լավատեսության հիմք չի տալիս մեզ։
Զարմանալի չէ, որ թուրքական կողմը պաշտոնական տեքստում նշում է նախապայմանների բացակայության մասին։ Իրականում, Թուրքիայի կողմից Հայաստանի դե ֆակտո իշխանություններին ներկայացված նախապայմանները (այդ մասին տե՛ս այստեղ) ըստ էության արդեն մասամբ իրականացվել են, մնացածների իրականացումը ընթացքի մեջ է (մի քանի օրինակ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցում, հանրային դոմինանտ դիսկուրսում պրոթուրքական քարոզի իրականացում, Արցախի հանդեպ քաղաքական հավակնություններից հրաժարում, Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններին արձագանքի բացակայություն, «թյուրքական միջանցքի» նախապատրաստություն և այլն)։
Բավական է հիշել նաև, որ հայ-թուրքական այս երկխոսությունը կողմերի միջև ոչ թե հավասարը հավասարի սկզբունքի հիման վրա է տեղի ունենում, այլ ըստ էության պարտված իշխանության կողմից թուրքական կողմի պարտադրանքի հետ լուռ համաձայնության արդյունք է։ Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ Թուրքիան պարբերաբար նշում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցը համակարգում է Ադրբեջանի հետ միասին։ Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ի. Ալիևը և Ռ.Թ. Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն, իրենց խնդիրը Հայաստանը զրկել քաղաքական ինքնուրույնությունից, ուստի ներկայումս ընթացողը այդ գործընթացի միայն մակերեսային և արևելյան քաղցրախոսությամբ պատված հատվածն է, որ և մատուցում են մեզ։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը