«Հոգնել եմ հայր լինելուց, երեխաներս ստիպում են ամբողջ օրը լաց լինել». Ջորջ Քլունի
Ջորջ Քլունիի մոտ հումորի հարցում ամեն ինչ կարգին է: 56-ամյա դերասանը ներկայում մասնակցում է Տորոնտոյի կինոփառատոնին, որտեղ ներկայացնում է իր Suburbicon ֆիլմը՝ Մեթ Դեյմոնի եւ Ջուլիանա Մուրի գլխավոր դերակատարմամբ:
Աստղը նաեւ հարցազրույց տալու ժամանակ է գտել՝ խոսելով հայր լինելու մասին:
«Երեխաներս առանձնապես լաց չեն լինում: Ես ավելի շատ եմ լաց լինում, քան նրանք: Ես ամբողջ օրը լաց եմ լինում, քանի որ սարսափելի հոգնել եմ: Երբեմն մտածում եմ, որ ամուրի լինելն ավելի լավ է, բայց իմ կյանքը փոխվել է,- հեգնանքով ասել է Քլունին:- Եվ դեպի լավը»:
Դերասանը հավելել է, որ չէր պատկերացնում, թե ինչպիսին կլինի ամուսնական կյանքն Ամալի հետ:
«Կարծում էի՝ գիտեմ, թե մեզ ինչ է սպասվում, հատկապես, երբ մտածում էի երեխաների մասին: Ես 20 երեխայի կնքահայր եմ՝ իմ ընկերների երեխաների: Բայց չէի մտածում, որ երկվորյակների հետ կրկնակի դժվար է: Ինձ նույնիսկ թվում է, որ նրանք թքած ունեն այն բանի վրա՝ արդյոք ես գոյություն ունե՞մ: Նրանք միայն ուտում եւ քնում են: Բայց ես շատ բան չեմ անում, քանի որ Ամալն ամեն ինչ իր ձեռքն է վերցրել: Ես 56 տարեկան եմ եւ չէի կարծում, որ դա տեղի կունենա ինձ հետ: Կարծում էի, որ իմ կյանքը կապված է միայն կարիերայի հետ, ոչ թե անձնական կյանքի: Բայց հետո հանդիպեցի Ամալին, եւ ահա արդյունքը»,- հայտարարել է Քլունին:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին