Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին
Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունվարի 11-ին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հետ սահմանին, որի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են:
«Այս կապակցությամբ շատ հարցեր եղան։ Ձեր հարցերին ավելանում են այնպիսի գլոբալ բնույթի հարցեր, թե ինչպե՞ս կարելի էր խուսափել նման իրավիճակների կրկնությունից... Մենք լրջորեն մտահոգված ենք հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին, կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից եւ բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։
Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը երկարաժամկետ հեռանկարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկն է՝ հետագա սահմանագծմամբ, ինչպես դա արձանագրվել է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում։ Կարեւոր է գործը դեպի երկկողմանի հանձնաժողովի ստեղծում տանել, Ռուսաստանը պատրաստ է համապարփակ խորհրդատվական օգնություն տրամադրել դրան»,- ասել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը