Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում կարճ կտևի


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է, թե ինչ հիմքով են Ղազախստան ուղարկվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը և ինչ ժամկետով են այնտեղ առաքելություն իրականացնելու: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու համար հիմք են հանդիսանում Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ և չորրորդ հոդվածները, խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի` ռազմական օգնություն ցուցաբերելու մասին դիմումը:

«Ահա թե ինչն է հիմք ծառայել մեր պետությունների ղեկավարների կողմից խաղաղապահ գործողության անցկացման մասին որոշում կայացնելու համար: Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ և հասկանալի ասվում է, որ պետության անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և
ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններն
անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները համակարգելու համար և միջոցներ են ձեռնարկում այդ պետությանը օգնություն ցուցաբերելու համար, ինչը տեղի է ունեցել այս դեպքում Ղազախստանում: Այն
իրադարձությունները, որոնք այնտեղ հիմա տեղի են ունենում, իրական վտանգ են
ներկայացնում երկրի անվտանգության, նրա կայունության եւ նույնիսկ տարածքային ամբողջականության համար: Այդ պատճառով ստացվել է նման դիմում, անցկացվել են պետությունների ղեկավարների արտակարգ խորհրդակցություններ և համապատասխան որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի գործարկման մասին, որպեսզի նվազագույնի հասցվեն սպառնալիքները և վիճակը կայունանա»,- ասել է Զասը:

Զասը հայտնել է, որ զորքերի տեղաբաշխումն արդեն սկսել է և ակնկալում է, որ խաղաղապահ զորքերի առաքելությունը կարճ կտևի:

«Մենք ակնկալում ենք, որ ժամկետը կլինի կարճ: Թե կոնկրետ ինչ ժամանակահատված կլինի՝ մի քանի օր կամ մի քանի շաբաթ, կախված կլինի այն իրավիճակից, որը կձևավորվի Ղազախստանում, և, իհարկե, դա կախված կլինի նաև Ղազախստանի ղեկավարության դիրքորոշումից: Եթե իշխանությունը համարի, որ իրավիճակը կայունացել է և այն վերահսկում է սեփական ուժերով, առանց մեր բոլոր պետությունների օգնության, ապա, իհարկե, գործողությունը կավարտվի, և բոլոր զորքերը դուրս կբերվեն»,- հավելել է Զասը:

Զասի խոսքով` աշխատանքային կարգով ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները
պատրաստակամություն են հայտնել իրենց ստորաբաժանումներով մասնակցել և
սկսվել է դրանց տեղափոխումը:

«Խաղաղապահ զորախմբի ռուսական մասի առաջատար խումբն արդեն գտնվում է Ղազախստանում եւ ձեռնամուխ է եղել առաջադրված խնդիրների կատարմանը: Երկու-երեք ժամ անց այնտեղ կլինի բելառուսական խմբավորման առաջին էշելոնը։ Աստիճանաբար, կարծում եմ, այսօրվա ընթացքում, մենք կավարտենք մեր մյուս բոլոր խաղաղապահ ստորաբաժանումների վերատեղաբաշխումը:

Հավաքական խաղաղապահ ուժերի խմբավորման ընդհանուր թվաքանակը կարող է
տարբեր լինել։ Այժմ այն որոշումներին համապատասխան, որոնք ընդունվել են, շուրջ 2500 մարդու մասին է խոսքը: Ըստ իրավիճակի որոշում կկայացնենք: Մենք ունենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի, միավորումների ամբողջ կազմը՝ շուրջ 3600 մարդ: Եթե անհրաժեշտ լինի, կուժեղացնենք խմբավորումը Ղազախստանում»,- ընդգծել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զորախմբում տարբեր ստորաբաժանումներ
են ընդգրկվել` օդադեսանտային զորքեր, հատուկ գործողությունների ուժեր,
հատուկ ստորաբաժանումներ:

«ՀԱՊԿ-ում անդամ պետությունների զինված ուժերից խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են հենց այնպիսի ստորաբաժանումներ, որոնք գտնվում են մշտական մարտական պատրաստության մեջ: Նրանք պատրաստ են կատարել խնդիրը առանց ինչ-որ նախապատրաստման»,- հավելել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է` խնդիրը քանակի մեջ չէ, թե քանի հոգու է ուղարկել այս կամ այն պետությունը:

«Դա մի ժեստ է, որը նշանակում է պատրաստակամություն հայտնել աջակցել
Ղազախստանին: Աջակցել են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները։ Դա մեզ համար
կարևոր է»,- նշել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, թե Ղազախստանի որ մասերում
տեղակայված կլինեն զորքերը՝ նշելով, որ դա արդեն կախված կլինի այն որոշումներից, որոնք տեղում կընդունվեն այդ խաղաղապահ զորակազմի հրամանատարների կողմից՝ Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությամբ:

«Եթե խոսենք այն խնդիրների մասին, որոնք դրված են նրանց առջև, ապա պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի: Առաջինը պետական, ռազմավարական կարեւորագույն օբյեկտների պահպանությունն է: Երկրորդ խնդիրն է աջակցել իրավակարգի պահպանմանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան»,- ասել է Զասը:

Նա զրպարտություն է համարում այն խոսակցությունները, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները ցույց են ցրելու և այլն:

«Ոչ, դա չի լինելու: ՀԱՊԿ-ի ստորաբաժանումները այլ խնդիրներ ունեն կատարելու»,- ընդգծել է Զասը:

Հարցին` եթե զինված ավազակախմբերը հարձակվեն խաղաղապահ ուժերի կողմից
պաշտպանվող ինչ-որ օբյեկտի վրա, ուժերը ի պատասխան զենք կիրառելու լիազորություններ ունե՞ն, Զասը պատասխանել է՝ «այո, այդ դեպքում զենք կկիրառվի»: Նա հստակեցրել է, որ հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները
նման իրավունքներ ունեն:

Զասը դեռ չի շտապում հայտնել, թե ով է լինելու խաղաղապահ ուժերի հրամանատարը:

«ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհուրդը որոշում կընդունի խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակելու մասին: Արդեն կա թեկնածու, բայց դեռ հաստատված չէ, դրա համար էլ չեմ ուզում բարձրաձայնել: Կլինի որոշումը, հետո այն կհրապարակվի ԶԼՄ-ներում»,- ասել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ղազախստանում իրավիճակը կկայունանա:

«Իրավիճակը բարդ է, բայց արդեն կարելի է զգուշավոր հետևություն անել այն
իրադարձությունների հիման վրա, որոնք տեղի են ունեցել գիշերը և այսօր ցերեկը. արդեն որոշակի բեկում է նկատվում դեպի լավը: Եվ, ի վերջո, մենք հույս ունենք, որ այս միտումը կամրապնդվի, կցանկանայի մտածել, որ այդ թվում նաև ՀԱՊԿ-ի միջոցով, բայց հիմա այնտեղ ղազախական ուժերը կարողանում են գլուխ հանել: Դժվար է նրանց համար, իհարկե, այդ պատճառով նրանց պետք է օգնել»,- եզրափակել է Զասը: