Ղազախստանում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ժամանակ հասարակական կարգը խախտելու համար
Ղազախստանի մի շարք շրջաններում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու համար, հայտնում է «Խաբար 24»-ը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տուժել է ներքին գործերի մարմինների 95 աշխատակից։ Վնասվել է 37 ծառայողական ավտոմեքենա. Միաժամանակ քաղաքացիների որոշակի խմբեր փակել են ճանապարհները, արգելափակել երթեւեկությունը՝ խախտելով հասարակական կարգը։
Ալմաթի, Շիմքենդ եւ Տարազ քաղաքներում փորձեր են արվել հարձակվել ակիմատների վրա, պատճառվել է նյութական վնաս։ Նկատվել են քարեր, փայտեր, գազի եւ պղպեղի բալոններ, մոլոտովի կոկտեյլներ օգտագործելու դեպքեր։
Ղազախստանի Մանգիստաու շրջանում Նոր տարուց անմիջապես հետո բողոքի ակցիաներ են սկսվել գազի գնի կտրուկ բարձրացման դեմ։ Ակցիաներն անցկացվել են Ժանաոզենում, Կուրիկում, Ակշուկուրում, Ակտաուում եւ նավթագազային շրջանի այլ բնակավայրերում այն բանից հետո, երբ մեքենաների լիցքավորման համար գազի արժեքը կրկնապատկվել է՝ մինչեւ 120 տենգե մեկ լիտրի համար։
Մարդիկ պահանջում են իջեցնել գները, Մանգիստաուում կառավարության որոշմամբ գինը իջեցվել է մինչեւ 50 տենգե մեկ լիտրի համար։ Հունվարի 4-ին բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ Ղազախստանի այլ շրջաններում։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են