Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Tesla-ն ռեկորդային թվով մեքենաներ է մատակարարել 2021 թվականի չորրորդ եռամսյակում՝ գերազանցելով Ուոլ Սթրիթի վերլուծաբանների կանխատեսումները, քանի որ ընկերությունը շարունակում է պայքարել մատակարարման շղթայի որոշ խափանումների դեմ, որից տուժում են մյուս ավտոարտադրողները, գրում է Business Insider-ը։
Ընկերությունն արտադրել է 305 840 էլեկտրամոբիլ եւ մատակարարել 308 600-ը՝ գերազանցելով այն ռեկորդը, որը վերջերս սահմանել էր երրորդ եռամսյակում, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Դրանցից 296 850-ը Model 3-ն ու Y-ն են: Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի՝ նախորդ տարվա համեմատ: Ուոլ Սթրիթի վերլուծաբանները ավելի վաղ ակնկալում էին, որ ընկերությունը չորրորդ եռամսյակում 267 000 մեքենա կմատակարարի, իսկ 2021 թվականի ամբողջ տարվա համար՝ 897 000 մեքենա, ըստ FactSet-ի:
«Մեր մատակարարման գնահատականները պետք է դիտարկվեն որպես որոշակիորեն պահպանողական, քանի որ մենք մեքենան մատակարարված ենք համարում միայն այն դեպքում, եթե այն հանձնվել է հաճախորդին եւ բոլոր փաստաթղթերը ճիշտ են ձեւակերպված»,- ասվում է Tesla-ի զեկույցում, իսկ վերջնական թվերը կարող են տարբերվել 0,5 կամ ավելի տոկոսով:
«Tesla-ի թիմի հիանալի աշխատանք ամբողջ աշխարհում»,- կիրակի օրը Twitter-ում գրել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են