Բրիտանական համալսարանը հին հունական բանաստեղծությունից տողեր է կտրել՝ կանանց անաչառ նկարագրությունների պատճառով
Ռեդինգի բրիտանական համալսարանը սեմինարների ժամանակ հին հունական բանաստեղծություններից տողեր է կտրել՝ մտավախություն ունենալով, որ ընտանեկան բռնության հիշատակումը կարող է «հրահրել» ուսանողներին, գրում է The Telegraph-ը։
Ռեդինգի համալսարանում դասականներին ուսումնասիրող սկսնակների հակիրճ դասընթացից հանել են Սեմոնիդես Ամորգսկու կանանց տեսակների մասին յամբերի «անհարկի տհաճ» բաժինը:
Միեւնույն ժամանակ, «Հունական պատմություն. պատերազմ, հասարակություն եւ փոփոխություններ արխայիկ դարաշրջանում» խորագրով ներածական պարապմունքների ժամանակ բանավոր նախազգուշացում է տրվել «արխայիկ Հունաստանում ծայրահեղ կնատյացության օրինակի մասին»:
Բայց այդ նախազգուշացումը հանել են, երբ դասընթացի ուսուցիչը որոշել է օգտագործված հատվածից ընդհանրապես հեռացնել «տհաճ» կարճ հիշատակումը:
Թեեւ ոչ մի ուսանող բողոք չի ներկայացրել, որոշվել է, որ աշխատանքն իր սկզբնական տեսքով կարող է խեղաթյուրված պատկերացում տալ սկսնակներին, ովքեր նոր են սկսել ուսումնասիրել դասականներին, հայտնել են համալսարանի պաշտոնյաները:
Միեւնույն ժամանակ, առաջատար գիտնականները մտահոգություն են հայտնել «պատմական ռեւիզիոնիզմի եւ հիմնական ընթերցանության գրաքննության» վերաբերյալ, որոնք կարող են սահմանափակել մտքի ազատությունը:
Կանանց տեսակների մասին յամբերի հավաքածուն վերագրվում է մ.թ.ա. յոթերորդ դարին:
118 տողանոց աշխատանքը նկարագրում է կանանց տասը տեսակ, որոնք ստեղծվել են հունական Զեւս աստծո կողմից՝ բնական աշխարհի մոդելների հիման վրա, որոնցից յոթը կենդանիներ են, իսկ երկուսը` բնական երեւույթներ: Նրանք բոլորը ներկայացված են որպես կործանարար կերպարներ, բացառությամբ վերջին տեսակի, որը սերում է մեղվից, որը լավ կին է։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ