Ռուսաստանցիները նշել են Նոր տարին տոնելու համար ամենահայտնի ուղղությունները՝ Հայաստան, Սոչի, Մալդիվներ, Սեյշելներ
Ռուսաստանցիների կողմից նոր՝ 2022 թվականը նշելու ամենահայտնի ուղղությունները եղել են Սոչին, Հայաստանը, ինչպես նաեւ Մալդիվյան ու Սեյշելյան կղզիները։ Նման եզրակացության է եկել «Ռուսկի ստանդարտ» բանկը՝ RS TLS կոնսիերժ-ծառայության տվյալների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրի ներսում ամանորյա ճանապարհորդության համար ուղղություններից ռուսաստանցիներն առավել հաճախ ընտրել են Սոչին եւ Կրասնոդարի երկրամասի այլ առողջարանային քաղաքները, ինչպես նաեւ՝ Սանկտ Պետերբուրգը, Ռուսաստանի Ոսկե օղակը եւ Կալինինգրադը։
Ընդ որում, իրենց երկրի ներսում ճանապարհորդելու ռուսաստանցիների չնվազող հետաքրքրության ֆոնին ավելացել է դեպի մերձավոր արտասահման ուղեւորությունների պահանջարկը։ Ամանորյա արձակուրդներին այս պահանջարկի առաջատարը Հայաստանն է դարձել։
Արտասահմանյան ուղեւորությունների պահանջարկի առումով առաջատար է տաք երկրներում ծովափնյա հանգիստը։ Այսպես, 2021-2022 թվականների ամանորյա սեզոնին հեռավոր արտասահմանի երկրների թվում, ըստ RS TLS-ի, դարձել են Մալդիվյան ու Սեյշելյան կղզիները։ Երկրորդ տեղում Դոմինիկյան Հանրապետությունն է։ Կարիբյան ծովը ամանորյա տոներին ռուսաստանցիներին գրավում է իդեալական կլիմայով, վիզայի անհրաժեշտության եւ համավարակի պատճառով լուրջ սահմանափակումների բացակայությամբ, նշում են հետազոտության հեղինակները։
Պահանջված առաջին եռյակը եզրափակում է նաեւ ծովափնյա հանգիստը՝ Հնդկական օվկիանոսի Մավրիկիոս կղզում:
Տրված ուղեգրերի քանակով այս երկրներին հաջորդում են էքսկուրսիոն տուրերի երկրները։ Այս կատեգորիան բացում է ԱՄԷ-ն, մասնավորապես՝ Դուբայը։ Այնուհետեւ հաջորդում են Հորդանանն ու Մարոկկոն։
Բացի այդ, պահանջարկ ունեցող ամենադինամիկ աճող ուղղությունների թվում Սլովենիան է, որտեղ գերակշռում են լեռնադահուկային սպորտը, հանգստի ձմեռային տեսակները, ինչպես նաեւ՝ էքսկուրսիոն ծրագրերը:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է 2021-2022 թվականների ամանորյա սեզոնին զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի դինամիկան «Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS կոնսիերժ-ծառայությունների հաճախորդների շրջանում:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են