Մենք հիմա շատ հետ ենք անգամ Սուդանից. այնտեղ ցույցերից հետո վարչապետը հրաժարական է տվել
Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկը հրաժարական է տվել հերթական զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնք ցնցել են մայրաքաղաք Խարթումը, հայտնում է BBC-ն։
Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել ընդդեմ հոկտեմբերին հեղաշրջում իրականացրած բանակի հետ իշխանությունը կիսելու նրա վերջին գործարքի:
«Իշխանությունը ժողովրդին» վանկարկելով՝ ցուցարարները կոչ են արել վերադառնալ լիարժեք քաղաքացիական կառավարման։ Սակայն զինվորականները ճնշել են բողոքի ցույցերը, ինչի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Հրաժարական տալու Համդուկի որոշումը երկիրը թողնում է բանակի լիարժեք վերահսկողության տակ։
Սա եւս մեկ հարված է ժողովրդավարական կառավարման անցնելու Սուդանի փխրուն փորձերին այն բանից հետո, երբ ժողովրդական ապստամբությունը 2019 թվականին հանգեցրեց ավտորիտար նախագահ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությանը, նշում է BBC-ն։
Քաղաքացիական եւ ռազմական առաջնորդները իշխանության բաժանման ոչ հեշտ համաձայնագիր են կնքել այն բանից հետո, երբ բանակը հոկտեմբերի 25-ին հեղաշրջում իրականացրեց եւ վարչապետ Համդուկին տնային կալանքի տակ դրեց:
Ըստ Համդուկի հետ նոյեմբերին ձեռք բերված համաձայնագրի՝ պաշտոնում վերականգնված վարչապետը մինչեւ ընտրությունների անցկացումը պետք է ղեկավարեր նախարարների կաբինետը։ Սակայն պարզ չէ, թե ինչ իշխանություն կունենա նոր քաղաքացիական կառավարությունը, իսկ ցուցարարները հայտարարել են, որ չեն վստահում զինվորականներին:
Հազարավոր մարդիկ կիրակի օրը դուրս են եկել մայրաքաղաք Խարթումի եւ Օմդուրման քաղաքի փողոցներ՝ վանկարկելով եւ զինվորականներին կոչ անելով հանգիստ թողնել քաղաքականությունը։
Սոցցանցերում ակտիվիստները հայտարարել են, որ 2022 թվականը «դիմադրության շարունակման տարի» կդառնա։
Հեղաշրջումից հետո բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 50 մարդ է սպանվել, այդ թվում՝ առնվազն երկուսը՝ կիրակի օրը, հայտնում է Սուդանի բժիշկների դեմոկրատամետ կենտրոնական կոմիտեն։
Հեղաշրջման առաջնորդ գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հանդես է եկել անցած հոկտեմբերին տեղի ունեցած հեղաշրջման պաշտպանությամբ՝ հայտարարելով, որ բանակը գործել է քաղաքացիական պատերազմը կանխելու համար: Նա հայտարարել է, որ Սուդանը նախկինի պես հավատարիմ է քաղաքացիական կառավարմանն անցմանը, իսկ ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հուլիսին:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ