Շիրակցի գերիների հարազատները Ամանորի գիշերը Կառավարություն դիմաց նստացույց են արել ու հեռացել
Շիրակցի գերիների հարազատներին Ամանորի գիշերը Կառավարությունից այդպես էլ ոչ ոք չի ընդունել, նրանք նստացույց են արել ու հեռացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերեվարվածներից մեկի հարազատը։
Գերիների հարազատները Կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։ Ամանորի գիշերը նրանք նստացույց էին արել Կառավարության շենքի դիմաց։ Նրանց ձեռքին կային անգլերենով պաստառներ. «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասել էին, որ երկրորդ Ամանորն է՝ իրենց որդիները գերության մեջ են՝ Բաքվում։
Այս մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 29-ն է վերադարձվել Հայաստան։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու եւ մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։
Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո