2022-ն աճի և զարգացման նոր էջ կբացի մեր երկու բարեկամ ժողովուրդների համար. Եգիպտոսի նախագահն՝ Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից:
Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Վերջին մեկ տարվա ընթացքում մեր աշխարհը բախվել է բազմաթիվ մարտահրավերների։ Այնուամենայնիվ, մեր համատեղ ջանքերն ու լավատեսության ոգին դրդել են մեզ առաջ շարժվել և հետամուտ լինել մեր ջանքերին՝ ապահովելու ավելի անվտանգ և առողջ աշխարհ մեր ժողովուրդների համար։
Մեծ հույս ունեմ, որ 2022 թվականն աճի և զարգացման նոր էջ կբացի մեր երկու բարեկամ ժողովուրդների, ինչպես նաև՝ աշխարհի բոլոր ազգերի համար` հանուն ավելի լավ ապագայի՝ լի խաղաղությամբ և բարօրությամբ»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո