Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂԻՄ-ում բնակվող ադրբեջանցիների իրավունքներից, ինչո՞ւ չի խոսում նաև ադրբեջանահայության իրավունքներից

 

Արցախահայությունը Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը՝ Արցախի ու բանակցային գործընթացի վերաբերյալ, սովորական է ընդունում, այլևս նրա որևէ ասածի վրա չեն զարմանում՝ 2018 թվականից սկսած նրանց համար ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ատում է Արցախը։

168.am–ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարություններից չի զարմացել, քանի որ նա հերթական անգամ «փորձում էր բավարարել իր եղբոր՝ Ալիևի պահանջներն ու ցանկությունները»։

Ավելին, ըստ նրա՝ 2018 թվականից էր արդեն ակնհայտ, թե նա ինչ վերաբերմունք ունի Արցախի նկատմամբ։

«Նա հերթական անգամ ադրբեջանցիներին բարձրացնելու կամ թշնամու ստերը կրկնելու ու հաստատելու քայլ արեց։ Նրա որևէ հայտարարություն իրականության հետ որևէ աղերս չունի։ Այն ժամանակ Արցախի 76 տոկոսը հայություն էր ապրում, ըստ իմ ուսումնասիրությունների, միայն 20-23 տոկոսն էր ադրբեջանցի, մնացածն այլ փոքրամասնություններ էին, այդ թվում՝ ռուսներ։

Եթե Ադրբեջանի քաղաքացիները ցանկանում էին մասնակցել հանրաքվեին, թող մասնակցեին, իրենց ձեռքն ո՞վ էր բռնել, բայց որ մասնակցեին, իրենց ասածները որտե՞ղ էին հասնելու։ 1991 թվականին Արցախում անցկացվել է հանրաքվե, և լայն հանրությունն ընդունել է հանրաքվեի արդյունքները։ Հիմա Փաշինյանը եկել ու այդ ամենը կասկածի տակ է դնում․ չի կարելի, սա անընդունելի է»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով հերթական անգամ թշնամու ջրաղացին ջուր լցրեց ու նրանց հերթական անգամ ոգևորեց։

«Թերևս, այս հայտարարություններն են ադրբեջանցիները հաշվի առնում ու ասում, թե հայերն ինչ ասում են՝ սխալ են ասում, Արցախը հայկական չէ։ Նման հայտարարություններով զրոյացնում են մեր արածները, Ադրբեջանը 102 տարվա պատմություն ունի, բայց իրենք իրենց պետություն են համարում, իսկ մեր հազարավոր պատմությունը նման հայտարարություններով նսեմացվում է, չի կարելի։ Ես սպասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, մի քանի օր հետ կսկսի արդարանալ, թե ինքը նման բան չի ասել, ժողովուրդն է սխալ հասկացել, բայց հո ժողովուրդն իր ասածները լա՞վ է հասկացել»,- հավելեց նա։

Ըստ Արծվիկ Սարգսյանի, եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախը հայկական չի եղել, ինչպե՞ս է ստացվել, որ 1994 թվականի մայիսին Արցախը՝ որպես հակամարտության կողմ, մասնակցել է հրադադարի պայմանագրի ստորագրմանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂԻՄ-ում բնակվող ադրբեջանցիների իրավունքներից, ինչո՞ւ չի խոսում նաև ադրբեջանահայության իրավունքներից, ինչո՞ւ չի խոսում Շահումյանից ու Գետաշենից, ինչո՞ւ չի խոսում Թալիշից, Հադրութից, Արցախի մնացած բռնազավթված տարածքներից»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։

Նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Այս հարցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը նաև հերթական անգամ հայտարարեց, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ։