Հայաստանի իշխանությունները ցանկանում են Ղարաբաղը թողնել Ադրբեջանի քմահաճույքին
Հայաստանի իշխանությունները ցանկանում են Ղարաբաղը թողնել Ադրբեջանի քմահաճույքին։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ, քաղաքագետ Հրանտ Բագրատյանը։
Նախկին վարչապետի խոսքով՝ դա նշանակում է, որ Ղարաբաղը, ըստ էության, որեւէ ինքնավարություն չի ստանա։
«Որոշ ժամանակ անց Բաքուն կսկսի պահանջել, որ Ադրբեջանի օրենքները տարածվեն Ղարաբաղի ողջ տարածքի վրա։ Այո, ռուս զինվորականները կմնան, սակայն ադրբեջանական օրենսդրության հաստատումից հետո փախստականների վերադարձի հարցը կբարձրացվի։ Ադրբեջանցիները կվերադառնան Ղարաբաղ, իսկ ահա Ղարաբաղի բնակիչները՝ ոչ։ Ապա ադրբեջանցիները կսկսեն հաստատվել Հայաստանում, իսկ իրենք՝ հայերը, չեն վերադառնա Բաքու եւ Սումգայիթ։ Եվ այսպիսով, խնդիրը կսկսի խորանալ»,-ասաց Բագրատյանը։ Միաժամանակ, նա չբացառեց Ռուսաստանի Դաշնությունում իշխանափոխության դեպքում ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղի տարածքից։
«Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են որքան հնարավոր է շուտ լուծել Ղարաբաղի հարցը։ Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Բացի այդ, Ռուսաստանը, Հայաստանի առումով, գտնվում է բավական խեղաթյուրված տեղեկատվական տարածքում։ Հայաստանի նկատմամբ իրենց սխալ են պահում ոչ միայն Ռուսաստանի Պետդումայի որոշ պատգամավորներ, այլեւ ԱԳՆ ներկայացուցիչներ, անգամ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը»,-նկատեց քաղաքագետը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո