Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Դավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերին Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը Իրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասին Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառով Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքը Պատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանուն Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոն պահանջում է գաղտնազերծել Հայաստան-Թուրքիա սպասվող բանակցությունների ուղենիշերը, մերժել նախապայմանները

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրավերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի գործող իշխանությունների մասնակցությամբ։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում։

«Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ պաշտոնական Անկարան ոչ միայն չի հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հայտնի երեք նախապայմաններից (Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելուց հրաժարում, Արցախի ենթակայություն Ադրբեջանին եւ Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրում), այլեւ ավելացրել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։ Ավելին, Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ համադրելու վերաբերյալ, փաստում են, որ խոսքը ոչ թե գնում է Հայաստան-Թուրքիա միջպետական բանակցությունների, այլ թշնամական տանդեմի կողմից Հայաստանին հարկադրվող նոր անձնատվության մասին։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս գործընթացն ի սկզբանե անառողջ է եւ խիստ վտանգավոր։ Դա արվում է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված միջազգային քաղաքական եւ անվտանգային մի իրավիճակում, երբ երկիրը պարտության տարած օրվա իշխանությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով զուրկ է հայության կենսական շահերն արդյունավետ պաշտպանելու կարողականությունից։

Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հղի է աշխարհաքաղաքական, անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային բազմաթիվ մարտահրավերներով եւ անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետեւանքների ու ինքնիշխանության կորստի։

Առկա մտահոգություններն ավելի են խորանում ՀՀ իշխանությունների անպատասխանատու քաղաքական վարքի եւ հաշվետվողականության ի սպառ բացակայության պայմաններում։ Հայաստանի կողմից հատուկ բանագնացի ընտրությունն էլ հուշում է այն մասին, որ հայկական կողմն ըստ էության մասնակցում է արդեն իսկ կանխորոշված մի գործընթացի, որի հնարավորինս հայանպաստ վերջնարդյունքի ապահովման համար պրոֆեսիոնալ դիվանագետի ընտրության կարիք չի զգացվում։

Այս պայմաններում ՀՅԴ Բյուրոն ՀՀ իշխանություններից պահանջում է․

1. Անմիջապես քողազերծել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղենիշները.

2. Անվանապես եւ ամբողջությամբ մերժել թուրքական նախապայմանները.

3. Քաղաքական շեշտադրում անել առ այն, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումը կապակցված չի կարող լինել որեւէ երրորդ կողմի հետ։

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում անառարկելիորեն պետք է հաշվի առնվի ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրա-կանության հարցի վերաբերյալ 2010 թ․ հունվարի 12-ի որոշումը. ՀՀ-ի բոլոր քայլերը պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ մեր ժողովրդի իրավունքների կանխորոշումը ոչ մի իշխանության մենաշնորհը չէ։ Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախոհությամբ, առանց թուրքական նախապայմանների եւ մեր սերունդների իրավունքների ոտնահարման։

Հետեւաբար պետք է պատրաստ լինել համահայկական ընդվզման, եթե ՀՀ իշխանությունները փորձ անեն հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման ներկա դիրքորոշմամբ զարգացնել հայ-թուրքական՝ թշնամու կողմից պարտադրված օրակարգը։

Չենք կարող չանդրադառնալ նաեւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցվող եւ վերջերս առավել եւս ինքնախոստովանված խիստ վտանգավոր, իրականությունը խեղաթյուրող եւ հայկական շահերը ոտահարող դիրքորոշումներին, ինչը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային ճանաչման հասնելու լեգիտիմ իրավունքը։

Վերահաստատում ենք, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից գրավոր եւ բանավոր որեւէ համաձայնություն, որը կխախտի Արցախի Հանրապետության վերաբերյալ իրավական հիմնարար նորմերը եւ կամ հարցականի տակ կդնի Թուրքիայից հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հատուցումների պահանջների իրավականությունը՝ ի սկզբանե առ ոչինչ է»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։