Հաղորդում հանցագործության մասին. Արցախի 3 էլեկտրաբաշխիչ կայաններն «անհետացել» են
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Արցախի իրավապահների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ անցած տարվա կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո մինչեւ նոյեմբերի 25-ը Արցախի 3 էլեկտրաբաշխիչ կայաններն «անհետացել» են։ Խոսքը Բերձորի, Աղավնոյի եւ Դադիվանքի տարածքում գտնվող կայանների մասին է։ Նա կարծում է, որ սրանով են պայմանավորված Արցախում վերջին շրջանի հովհարային անջատումները։
Նա օրերս այցելել է գլխավոր դատախազություն, հետաքրքրվել՝ արդյոք զբաղվո՞ւմ են այդ մասշտաբային թալանով։ Նրան պատասխանել են, որ այդ փաստով չկա հայտարարություն, եւ իրենք չեն կարող գործ հարուցել ու զբաղվել։
«Հիմա ես հայտարարում եմ այդ մասին եւ հրավիրում դատախազության ուշադրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Գալստյանը։ Նրա խոսքով՝ ըստ օդում կախված լուրերի, այդ կայանները տեղափոխվել են Հայաստան, ապա՝ Վրաստան։
«Մինչդեռ դրանցից գոնե մեկը կարող էին Ստեփանակերտ տեղափոխել, որ նման խնդիր արցախցին այսօր չունենար։ Երբ մեր խմբակցությունն ասում է, որ թալանով են զբաղված, հենց սրա մասին է ասվում։ Փոխանակ պատկան մարմինները մտածեին՝ ժամանակին տասնյակ միլիոնների հասնող պատմամշակութային ժառանգությունը հանեին Շուշիից եւ այլ վայրերից, այլ գործով են զբաղվել»,- եզրակացնում է պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո