Ո՞վ է տարածել Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները
Սպիտակ տունը հետաքննություն է սկսել պարզելու համար ԶԼՄ–ներում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասների արտահոսքի պատճառները։
Ինչպես հաղորդում է The Washington Post–ը, Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սպայսերը իր անհանգստությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ զրույցի այն մասը, որտեղ ԱՄՆ նախագահը քննադատում է ռազմավարական հարձակվողական սպառազինության կրճատման պայմանագիրը , հասանելի է դարձել ԶԼՄ–ներին։
«Նախագահը ցանկանում էր բանակցություններ վարել, իսկ քննարկվող տեղեկատվությունը չպետք է հասանելի դառնար։ Չէ որ մենք լուրջ գործերով ենք զբաղվում ամբողջ երկրի անունից», – նշել է Սպայսերը։
Ռուսաստանի նախագահի հետ զրույցը առաջին դեպքը չէ, երբ Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունը հասանելի է դառնում ԶԼՄ–ներին։ Այսպես, օրինակ, հունվարի վերջին The Washington Post–ը լուրջ տարաձայնությունների մասին էր հաղորդել, որոնք Սպիտակ տան ղեկավարը ունեցել էր Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի և Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հեռախոսազրույցների ժամանակ։ Դրանից հետո Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում մեղադրեց Սպիտակ տանը մնացած «Օբամայի մարդկանց», որ հենց նրանք են տեղեկությունները հաղորդում մամուլին։
Հինգշաբթի երեկոյան Reuters գործակալությունը, հղում անելով Թրամփի ադմինիստրացիայի երկու աղբյուրներին, հաղորդեց, որ Թրամփի հետ զրույցի ժամանակ Պուտինը քննարկել է ՌՀԶ–3 պայմանագրի երկարաձգման հարցը։ Գործակալության զրուցակցի խոսքերով՝ Թրամփը սկզբում հետաքրքրվել է իր խորհրդականներից, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը, ապա անվանել է այն Օբամայի անհաջող գործարքներից մեկը, որը չի բավարարում Ամերիկային։ Reuters-ի հրապարակումից անմիջապես հետո Սպայսերը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը։
Top-News.am


















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը