The Times-ը գրել է աշխարհում պատմության մեջ ամենաերկար երկաթուղային երթուղու մասին
Լաոսում երկաթուղու հատվածի բացումը հնարավոր դարձրեց գնացքով ուղեւորությունը Լիսաբոնից Սինգապուր։ Ինչպես տեղեկացրել է բրիտանական The Times թերթը, աշխարհում ողջ պատմության ընթացքում ամենաերկար երկաթուղային երթուղու (18,75 հազար կմ) հաղթահարման համար կպահանջվի մոտ երեք շաբաթ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Լաոսում երկաթուղու չբավականացնող այդ հատվածի (414 կմ երկարությամբ) շինարարությունն իրականացրել է Չնաստանը, որը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հարավային Կունմին քաղաքը կապել է Վյենտյանի հետ։ Հինգ տարում իրականացված նախագծում կատարված ներդրումները կազմել են մոտ 6 մլրդ դոլար։
Թերթի հաշվարկներով՝ երկաթուղային ուղեւորության ընթացքում, որն սկսվում է Եվրոպայի ամենաարեւմտյան երկրից եւ ավարտվում Հարավարեւելյան Ասիայում, հարկ կլինի օգտվել ընդհանուր առմամբ 13 գնացքից՝ երկարատեւ կանգառներով եւ գնացքից գնացք տեղափոխումներով Փարիզում, Մոսկվայում, Պեկինում եւ Բանգկոկում։ Պարբերականը նշել է, որ գնացքները որոշ երկրների միջեւ մեծ միջակայքերով են ընթանում, ուստի անհրաժեշտ կլինի սպասել դրանց մեկնմանը հյուրանոցներում։
Ընդ որում՝ բուն երթուղու ժամանակ երկաթուղու որոշ հատվածներ, օրինակ՝ Թաիլանդում, պետք է հաղթահարել ոչ այնքան հարմարավետ քաղաքային էլեկտրագնացքներով, որոնք կանգնում են յուրաքանչյուր բնակավայրում։ Հաշվի առնելով այն, որ Վիենտյան հասնելուն պես երկաթուղային ճյուղը ընդհատվելու է, հարկավոր կլինի նաեւ օգտվել ավտոբուսից, որը կտեղափոխի Թաիլանդի մոտակա կայարան, որը գտնվում է Լաոսի մայրաքաղաքից 17 կմ հեռավորության վրա։
Միջազգային ուղեւորափոխադրումների գծով փորձագետ Մարկ Սմիթը կարծիք է հայտնել, որ Եվրոպայից երկաթուղով Սինգապուր հասնել կցանկանան շատ ճանապարհորդներ։ «Միշտ եղել է հեռավոր ճամփորդությունների պահանջարկ գնացքներով։ Շատերը Հեռավոր Արեւելք են մեկնում Տրանսսիբիրյան մայրուղով։ Ավստրալացիները, որոնք ժամանակ են անցկացնում Եվրոպայում, հաճախ են օգտվում այդ երթուղուց՝ ինքնաթիռով տուն վերադառնալու փոխարեն»,- ասել է նա։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են