Լոնդոնում բացվել է «Տիտանիկի» ուղեւորներին պատկանած իրերի ցուցահանդես
Լոնդոնում բացվել է «Տիտանիկ» ցուցահանդեսը», որտեղ ներկայացված են ուղեւորների անձնական իրերը, բնական չափերով վերականգնված են միջանցքներն ու նավասենյակները, տեղեկացնում է «Եվրոնյուսը»։
Ցուցահանդեսը թույլ է տալիս նորովի ընկալել 1912թ. իր առաջին նավարկության ժամանակ սառցաբեկորին բախվելու պատճառով խորտակված նավի ողբերգությունը։ Այստեղ կարելի է տեսնել գիշերային զգեստ, որը հագել էր աղետի գիշերը ողջ մնացածներից մեկը, նշանադրության մատանի, սպասք, որը գտնվել է առաջին կարգի հատվածում։
«Մենք կարծում ենք, որ մարդիկ կկարողանան ավելի լավ հասկանալ «Տիտանիկի» պատմությունը եւ, հույս ունեմ, հաղթահարել շատ առասպելներ եւ լեգենդներ, ոչ ճիշտ պատկերացումներ, որոնք ստեղծվել են նավի մասին, եւ ծանոթանալ իսկական պատմությանը»,- ասել է «Տիտանիկ» ցուցահանդեսի սեփականատեր Musealia ընկերության գլխավոր տնօրեն Լուիս Ֆերեյրոն։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են