Պեսկովը՝ Պուտինի եւ Էրդողանի բարեկամական հարաբերությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների ժամանակ երկխոսություն վարել եւ հասնել խաղաղ կարգավորման։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Էրդողանը, դուք գիտեք, որ բավական ջերմ հարաբերություններ ունի, կարելի է ասել նույնիսկ բարեկամական հարաբերություններ, նախագահ Պուտինի հետ, որոնք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նրանց հանդիպել նույնիսկ ամենասուր պահերին եւ լուծել ամենադժվար խնդիրները»,-ասել է նա RTVI հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան «Ռուսաստանի շատ կարեւոր հարեւանն է», շատ կարեւոր խոշոր նախագծերի գործընկերը եւ վիզավի տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների կարգավորման գործընթացում։
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական փոխգործակցության, տնտեսական համագործակցության մակարդակը շատ լավ ապահովագրություն է քաղաքական ցնցումներից։ Եվ քանի որ մարդիկ շահագրգռված են, որպեսզի երկկողմ հարաբերությունները չխարխլվեն, դա ամրացնող օղակ է»,-ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ մի շարք ոլորտներում Թուրքիան զարգացրել է համաշխարհային մրցունակ ընկերություններ, որոնք տեղ են գրավում շուկայում։ «Եվ, իհարկե, տնտեսական էքսպանսիան այս կամ այն կերպ ազդում է քաղաքական հարաբերությունների մակարդակի վրա»,-ընդգծել է նա։ «Մենք շփվում ենք Սիրիայի հարցով, սա բարդ փոխգործակցություն է, երբեմն՝ շատ բարդ։ Այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,-ասել է Պեսկովը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած