Տոկիոյում գրանցվել է օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը
Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է Տոկիոյի տարածքում։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կոիկեի խոսքով՝ օմիկրոն շտամը հայտնաբերվել է մի մարդու մոտ, որը վերջերս է եկել երկիր. օդանավակայանում կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, բայց մի քանի օր հետո նրա ջերմությունը բարձրացել է, երբ պարտադիր կարանտինի մեջ էր գտնվում տանը։ Կոիկեն նաեւ տեղեկացրել է, որ վարակվածի հետ շփվողներից մեկի մոտ նույնպես նոր կորոնավիրուս են հայտնաբերել։ Kyodo գործակալության տվյալներով՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ այդ վարակվածը մի քանի օր առաջ այցելել էր մարզական միջոցառման՝ չկասկածելով, որ արդեն վարակակիր է։ Ներկայում տեղի իշխանությունները ստուգում են վարակվածի հնարավոր շփումների թիվը, որը կարող է հասնել 80-ի։
Միեւնույն ժամանակ, երկրի կառավարությունը ներկայում օմիկրոնով վարակման այս դեպքը չի որակում որպես վարակում քաղաքի տարածքում։ «Դրական թեստը հայտնաբերվել է տնային կարանտինում գտնվող մարդու մոտ, շփումների շղթաները նույնականացված են, մենք չենք կարծում, որ մարդը վարակվել է քաղաքի տարածքում»,- մամուլի ասուլիսում նշել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Ճապոնիայում ներկա պահի դրությամբ հայտնաբերվել է օմիկրոնով վարակման ավելի քան 30 դեպք, բայց բոլոր դեպքերը գրանցվել են արտասահմանից եկող մարդկանց մոտ հենց օդանավակայանում։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են