Ճապոնիայում «ծերության դեմ» պատվաստանյութ են ստեղծել
Ճապոնիայում «ծերության դեմ» պատվաստանյութ են ստեղծել, որը կարող է օգտագործվել տարիքային հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար։ Մշակման մասին տեղեկությունը հրապարակել է Ձյունտենդոյի համալսարանը (Ճապոնիա)։ Աշխատությունը հրապարակվել է նաեւ Nature Aging գիտական ամսագրում։
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, տարիքի հետ հյուսվածքներում կուտակվում են ծերացող բջիջներ, որոնք այլեւս չեն առանձնանում, բայց դեռ պահպանում են իրենց կենսունակությունը։ Դրանք նաեւ արտադրում են քիմիական նյութեր, որոնք առաջացնում են բորբոքում եւ տարիքային հիվանդությունների զարգացում, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, շաքարախտը, սրտի հիվանդությունը եւ այլն: Սա ծերացման մեխանիզմի մի մասն է:
Գիտնականների մշակումն ուղղված է օրգանիզմը ծերացող բջիջներից ազատելուն, որպեսզի մարդը դադարի վախենալ ծերությունից եւ կարողանա խուսափել տարիքային որոշ խնդիրներից։ Պատվաստանյութն այնպես է փոխում ծերացող բջիջները, որ իմունային համակարգը գտնում է դրանք եւ հեռացնում։
Մասնագետները նույնականացրել են սպիտակուցը, որն արտադրվում է ծերացող բջիջներում, բայց ոչ առողջ եւ ակտիվ բջիջներում: Այս սպիտակուցի ամինաթթուների հիման վրա ստեղծվել է պատվաստանյութ, որի կիրառման ժամանակ օրգանիզմը արտադրում է հակամարմիններ, որոնք կապվում են միայն ծերացող բջիջների հետ։ Իսկ իմունային համակարգն, իր հերթին, ուղարկում է լեյկոցիտներ՝ ոչնչացնելու «նշված» ծերացող բջիջները։
Գիտնականները հաջողությամբ փորձարկել են պատվաստանյութը փորձարարական մկների վրա: Ինչպես պարզվել է, այս մշակումը կարող է մեծացնել կյանքի տեւողությունը, ինչպես նաեւ նվազեցնել ծերացման հետ կապված հիվանդությունների նշանները։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են