Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

«Գժի տե՞ղ են դրել բոլորին. մեզ տանում են ազգային ինքնասպանության». Արման Աբովյան

«Ինչի՞ համար այդ տեղեկությունը պետք է իմանանք թուրքից: Մենք կարող ենք սիրել-չսիրել թուրքերին, բայց նրանց դիվանագիտական փորձը և դիրքավորումը՝ նվազագույնը տեղեկություն հայտնելու առումով, միշտ եղել է որոշակի կանոնների ներքո, այսինքն՝ եթե չլիներ այդ կարգի պայմանավորվածություն, այդ կարգի հայտարարություններ չէին լինի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ: Չավուշօղլուն նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու:

Արման Աբովյանը նկատեց՝ ՀՀ իշխանությունները հավատացնում էին, թե բանակցություններ չկան, և մեկ էլ թուրքը ելնում-ասում է՝ երկու կողմից պետք է ներկայացուցիչներ նշանակվեն. «Այսօր ԱԳՆ-ն ափալ-թափալ հայտարարություն է անում, որ՝ այո, հանձնակատար պետք է լինի հայկական կողմից: Այ ձեր աստծուն մեռնեմ, բա դուք, մինչև թուրքը չխոսեց՝ ինչո՞ւ չէիք խոսում: ՀՀ իշխանությունները ազնիվ են միայն մեկ պարագայում, երբ ասում են, որ՝ այո, իրենք գնում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաձևավորման: Ես չեմ ասում՝ բարելավում, որովհետև հնարավոր չէ հարաբերությունները բարելավել այն պետությունների հետ, որոնց ազգային պետական կոնցեպտում դրված է հայկական գործոնի դուրսմղումը տարածաշրջանից կամ ոչնչացումը՝ պարզ պատճառով, որ այդ երկու պետությունները պետք է միավորվեն և ձևավորեն պանթուրանական նախագիծը»:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները կա՛մ գտնվում են երջանիկ մոլորության մեջ, կա՛մ ստում են, երբ ասում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանի. «Թուրքիան նախապայմաններ դրել է և դրանց ներքո է հայ-թուրքական հարաբերությունների տեսլականը պրոյեկտում: Թուրքիան ասում է՝ Հայաստան, եթե ուզում ես, որ մենք քո հետ խոսենք, իսկ ՀՀ իշխանությունները ոչ թե ուզում են, այլ իրենց պատեպատ են տալիս, որ այդ երկխոսությունը լինի, հետևյալ նախապայմաններն է առաջ մղում. Առաջին նախապայման՝ Հայաստանը պետք է ընդունի արցախյան երկրորդ ճակատամարտի հետևանքները՝ որպես վերջնական, այսինքն՝ պետք է ընդունի թե՛ Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան, թե՛ ՀՀ տարածքի օկուպացիան: Երկրորդ՝ թուրքերն ասում են, որ դրա հետ մեկտեղ՝ Հայաստանը պարտավոր է տրամադրել միջանցք, որը կմիավորի Թուրքիան և Ադրբեջանը. դա ՀՀ խոշոր մասնատման առաջին փուլն է: Երրորդ՝ Հայոց ցեղասպանության քաղաքական տիրույթից դուրսբերում. Այսինքն՝ ՀՀ-ն պետք է դադարի քաղաքական հայացքի ներքո դիտարկել Հայոց ցեղասպանության հարցը: Չորրորդ՝ Հայաստանը պետք է հրաժարվի Հայ դատի կամ պահանջատիրական յուրաքանչյուր դրսևորումներից, ինչը փաստացի նշանակում է, որ Հայաստանը պետք է ընդունի այն իրողությունը, որ կոպիտ ասած՝ դե, կոտորել են 1.5 միլիոն, անցավ-գնաց: Հինգերորդ՝ ՀՀ-ն պետք է Արարատ լեռան պատկերը հանի մեր զինանշանից և վերախմբագրի Սահմանադրությունը, որտեղից պետք է հեռացվի Արևմտյան Հայաստան արտահայտությունը: Սրանք այն նախապայմաններն են, որոնց քննարկման դեպքում թուրքերը համաձայնում էին գնալ որոշակի քայլերի»:

Արման Աբովյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ակտիվացնում են նեոթուրքական, թուրքասեր, թուրք որոշակի քաղաքական գործիչների. «Նրանց վերակենդանացնում են, բերում են դաշտ, և դրանք այն գործիչներն են, որոնք ժամանակին պնդում էին, որ Ցեղասպանությունը պետք է մոռանալ, պետք է գնալ բարեկամության, և այլն, ինչը նշանակում է, որ պետք է գնալ՝ կամովի կոտորվել: Այնպես չէ, որ թուրքերը մեր նկատմամբ ատելությունից խեղդվում են, ադրբեջանցիները խեղդվում են, թուրքերը՝ ոչ, թուրքերը պրագմատիկ են, նրանք հասկանում են, որ մեծ պրոյեկտները, որոնք իրենք ցանկանում են իրականացնել, պետք է դրա համար տարածաշրջանից դուրս մղվի թե՛ ռուսական, թե՛ հայկական, թե՛ իրանական գործոնը: Բոլոր այս գործողությունները միտված են հենց այդ խնդիրը լուծելուն»:

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ո՞վ է լինելու հայկական կողմի բանագնացը, հնարավո՞ր է՝ Ժիրայր Լիպարիտյանը լինի, որը բավականին ակտիվ է վերջին շրջանում, նա պատասխանեց. «Ժիրայր Լիպարիտյանի գիրքը ես շատ ուշադիր ընթերցել եմ. Կա՛մ պարոն Լիպարիտյանը առհասարակ չի հասկանում՝ ինչի մասին է գրում, կա՛մ նա փորձում է իր տեսլականը հնարավոր և անհնարին միջոցներով առաջ տանել: Ես չեմ հավատում, որ նա ծանոթ չէ Թուրքիայի և Ադրբեջանի պետական կոնցեպտի հետ, որը ենթադրում է հայկական գործոնի դուրսմղումը տարածաշրջանից: Ինչի՞ համար են Լիպարիտյանին վերակենդանացրել. Պարզ պատճառով, որ նա հիմնավորի, թե ինչի համար մենք պետք է գնանք ազգային ինքնասպանության: Որքան էլ համոզեն, որ թուրքը լավն է, պարզապես խորհուրդ կտամ՝ Էրդողանի և Ալիևի հայտարարությունները կարդալ կամ ծանոթանալ այդ երկու պետությունների պետական կոնցեպտի հետ: Հայկական կողմն ի՞նչ է ասում, ասում են՝ գնանք հարցնենք՝ մեզ ուզո՞ւմ են կոտորել, թե՞ ոչ: Գժի տե՞ղ են դրել բոլորին, չեմ հասկանում. այդ մարդիկ հոգնեցին ապացուցել, որ՝ այո, կոտորելու են»:

Արման Աբովյանը կանխատեսում արեց. «ՀՀ-ն համաձայնելու է թուրքերի հետ մտնել, այսպես ասած՝ պատմական հանձնաժողով, որը քննելու է՝ Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Դա թուրքական տեսլականի ներքո է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում